ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումները հունվարի 15-ին վերսկսել են Իրաքի հետ համատեղ գործողությունները, այդ թվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, որոնք ընդհատվել Էին երկու շաբաթ առաջ Բաղդադում Միացյալ Նահանգների դեսպանատան առջեւ բողոքի ցույցերից հետո: Այդ մասին հայտնել Է The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ ամերիկացի զինվորականները ձգտում Էին հնարավորինս արագ վերսկսել համատեղ գործողություններն Իրաքի տարածքում՝ այդ գործողուպթյունների դադարեցումն իրենց հաղթանակը հռչակելու ԻՊ-ի ցանկացած փորձ կանխելու նպատակով: Ինչպես նշված Է հրապարակման մեջ, ընդհատումը հայտարարել Էր ամերիկյան, այլ ոչ թե իրաքյան կողմը:
Բաղդադի եւՎաշինգտոնի միջեւ հարաբերությունների սրումը տեղի Է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին Սիրիայի հետ սահմանի մերձակա Էլ Քայիմ քաղաքում շիաների կազմավորումների ճամբարի վրա ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, որը հանգեցրեց 27 աշխարհազորայինների մահվան: Ի պատասխան շիա ակտիվիստները դեկտեմբերի 31-ին Բաղդադում գրոհ են ձեռնարկեցին ԱՄՆ-ի դեսպանատան վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: