Եվրամիությունը պատժամիջոցների ցուցակում չի ներառի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ գլխավորապես Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի դիրքորոշման պատճառով: Այդ մասին հայտնում է Welt պարբերականը ՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն։
Վերոհիշյալ երկրները հայտարարել են, որ անհրաժեշտ է պահպանել կապի ուղիները Բելառուսի ընտրված առաջնորդի հետ՝ չնայած հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններին:
Այսպիսով, Բեռլինում, Փարիզում և Հռոմում քաղաքական գործիչները կարծում են, որ Լուկաշենկոյին սև ցուցակում ընդգրկելը կհանգեցնի Մինսկի հետ երկխոսության ամբողջական խզմանը:
Առաջին հերթին, հանրապետության ղեկավարի դեմ պատժամիջոցների կիրառմանը կողմ էին մերձբալթյան երկրներն ու Լեհաստանը: