f

Անկախ

Խուլիգանության եւ ոստիկանների նկատմամբ բռնության դեպքերի առթիվ քրգործն ընդունվել է Քննչական կոմիտեի վարույթ


2020թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիր մարզի ՊՊԾ դասակի աշխատակիցները Արմավիր քաղաքի զբոսայգու մոտակայքում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ  «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները գարեջուր են խմում: Վերջիններս տեսնելով  ոստիկաներին՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել հասարակության նկատմամբ՝ դիտավորությամբ խախտել հասարակական կարգը, հնչեցրել հայհոյանքներ: Ոստիկանները մոտենալով  երիտասարդներին՝ խնդրել են ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, սակայն նրանք գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ շարունակել են հայհոյանքներ հնչեցնել եւ չեն ենթարկվել Ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Այդ ընթացքում վերոնշյալ մեքենայում գտնվող  27-ամյա երիտասարդը ոստիկաններից մեկի ձեռքից վերցնելով նրա բջջային հեռախոսը՝ կոտրել է այն: Ոստիկանները փորձել են վերջիններիս բերման ենթարկել, սակայն երիտասարդները սկսել են նրանց քաշքշել, որի ընթացքում 24-ամյա երիտասարդը  մի քանի հարված է հասցրել ոստիկաններից մեկին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ 35-ամյա տղամարդը՝ նստելով ոստիկաններին պատկանող «Վազ 2106»  մակնիշի ավտոմեքենան, վարել է դեպի Շահումյան փողոցի սկզբնամաս, սակայն նկատելով իրեն հետապնդող ոստիկանության ավտոմեքենան՝ վերադարձել է նույն վայր:  «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժին, որտեղ նրանք շարունակել են հայհոյանքներ հնչեցնել եւ քաշքշել ոստիկանների համազգեստները:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի  316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի եւ 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական  վարչություն:

2020թ. սեպտեմբերի  3-ին  Արմավիր քաղաքի 3 բնակիչներ՝ ծնված 1996թ., 1993թ. եւ 1984թ. ձերբակալվել են` Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու կասկածանքով,  իսկ 1992թ. ծնված 2 տղաների նկատմամբ  որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ Քննչական կոմիտե

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին