f

Անկախ

«Կանոնները չեմ խախտել». Մարտունու համայնքապետը կորոնավիրուսով վարակված լինելով կազմակերպել և մասնակցել է դստեր նշանդրեքին, համայնքապետարանը այժմ փակ է


Մարտունու համայնքապետարանը երկուշաբթի օրվանից փակ է, քաղաքապետի՝ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով: Tert.am-ի հետ զրույցում Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Ոսկանյանը  նշեց, որ քաղաքապետ Արմեն Ավետիսյանը վարակված է, աշխատակիցներն էլ հետը շփվել են, այդ պատճառով քաղաքապետարանը փակ է: Նրա խոսքով՝ բոլոր աշխատակիցները մեկուսացված են:

Մարտունու համայնքապետ Արմեն Ավետիսյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այո, կորոնավիրուսով է վարակված, և Պարետատունն էլ որոշել է՝ դադարեցնել  քաղաքապետարանի աշխատանքը:

Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, չսպասելով թեստի պատասխաններին, մասնակցել է դստեր նշանդրեքին: Նա Tert.am-ի հետ զրույցում հերքեց տարածված լուրերը, թե դստեր նշանդրեքին մասնակցել է 150 հոգի։

«Իմ աղջկա նշանդրեքը արել ենք իմ ընտանիքով՝ 30 հոգով, իմ ռեստորանում: Այդ ժամանակ էլ ես բոլորից պաշտպանվել եմ՝ իմանալով որ տաքություն ունեմ, բայց թեստի պատասխանը դեռ չունեի: Ուրբաթ օրը իմ աղջկա նշանդրեքն արել եմ, շաբաթ օրը թեստի պատասխանն եկել է դրական: Վնասել եմ իմ ընտանիքին, բայց քաղաքապետարանի աշխատողների հետ չեմ շփվել»,- ասաց նա:

Հարցին՝ ինչպե՞ս է պաշտպանվել նշանդրեքի ժամանակ, ի՞նչ նկատի ունի, նա ասաց, որ իր առանձին ափսեով ու բաժակով հեռու է նստել. «Ասել եմ մինչև թեստի պատասխանը չգա, ինձ մոտ չգաք»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ միայն նա՞ է ջերմել, թե՞ կինն էլ, Մարտունու քաղաքապետը պատասխանեց. «Մեր տանը բոլորը վարակված են, իմ աղջիկը, իմ տղան, մնացած բոլորը, քանի որ մինչև իմ ջերմելն էլ մենք ընտանիքով բոլորս միասին ենք եղել: Իմ ընտանիքի անդամները բոլորն էլ վարակված են, բայց կողքից ես զգույշ եմ մնացել, որ որևէ մեկին վնաս չտամ, մինչև այս պահը քաղաքապետարանի որևէ աշխատակցի մոտ որևէ սիմպտոմ չկա»:

Նա նշեց, որ նշանդրեքի բոլոր մասնակիցները նույնպես մեկուսացված են և հավաստիարցեց՝ այդ մարդկանցից շատերն իր հետ չեն էլ շփվել: Հարցին՝ ընդունո՞ւմ եք, որ խախտել եք հակահամաճարակային կանոնները, նա պատասխանեց. «Բացարձակ, թույլտրվե՞լ է չէ  40 հոգանոց միջոցառում անել»:

Դիտարկմանը՝ չի թուլատրվել վարակված լինելու դեպքում, մասնակցել, նա ասաց. «Այն ժամանակ են համարում վարակված, երբ թեստի պատասխանն է գալիս: Ես ունեցել եմ ջերմություն, ուրբաթ օրը թեստը հանձնել եմ, ուրբաթ երեկո նոր ջերմություն եմ զգացել, իսկ այդ ամբողջ արարողությունը արդեն կատարված էր, մարդիկ հրավիրված էին, ես առանձին նստել եմ հանգիստ ինձ համար, ես ոչ մեկի հետ չեմ շփվել, մարդիկ իրենց նշանդրեքը արել են իրենց համար: Ոչ մեկին չեմ դիմավորել չեմ ճանապարհել, առանձին նստել եմ, իրավունք չունե՞ի, խախտե՞լ եմ: Դե պարետը թող որոշի, խախտել եմ, թե ոչ, եթե կորոշի ինձ գնդակահարեն, թող գնդակահարեն»,- ասաց նա:

Մարտունի Գագիկ Ոսկանյան

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին