f

Անկախ

Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը


Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր նախատեսված է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի շուրջ քվեարկությունը։ Սիրիայի խորհրդարանի խոսնակ Ռամի Սալեհը հայտարարել է, որ Օսմանյան կայսրության պատմությունը լեցուն է Սիրիայի ժողովրդի մաս կազմող տարբեր ազգությունների ջարդերով՝ հայեր, ասորիներ և այլք։

Խոսնակ Սալեհը «Ուաթան» թերթին հայտնել է, որ խորհրդարանն ավելի վաղ բարձրացրել էր Հայոց ցեղասպանության հարցը և հարգանքի տուրք մատուցել հայ զոհերի հիշատակին, սակայն «անհրաժեշտ էր ցեղասպանությունը դատապարտող որոշում կայացնել»։

«Այս իսկ պատճառով այսօր բանաձևը պիտի քննարկվի և քվեարկության դրվի խորհրդարանի նիստի ընթացքում»,- ասել է Սալեհը։

***

Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադը այն առաջնորդներից է, որոնք այցելել են Երևան, բայց չեն բարձրացել Ծիծեռնակաբերդ։ Ասադի այցը տեղի էր ունեցել 2009թ․ հունիսին։

«Ասադը այն երեք նախագահներից է, ով այցելելով Երևան, չի բարձրացել Ծիծեռնակաբերդի բարձունք՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հայաստանի արարողակարգը ենթադրում է, որ պաշտոնական այցով Երևանում գտնվող նախագահը պետք է ծաղկեպսակ կամ ծաղիկներ դնի Ծիծեռնակաբերդում: Ասադը Հայաստանում էր պաշտոնական այցով: Նա անտեսեց Հայաստանի արարողակարգը, քանի որ այդ օրերին թուրք-սիրիական հարաբերությունները գագաթնակետին էին, և Ասադը չէր կարող նեղացնել իր թուրք բարեկամներին՝ Աբդուլլահ Գյուլին ու Ռեջեփ Թայյիփ Էրդողանին»,- գրում է Թաթուլ Հակոբյանը։

Հայոց ցեղասպանության ճանաչում սիրա Աշխարհում

Այլ հոդվածներ հեղինակից

Վարչապետը հեռացրել է լուսանկարն իր էջից և արել պարզաբանող գրառում. այդ հարցին անդրադառնալու անհրաժեշտություն չեմ տեսնում. Թաթոյան
ԱՀ ԱԺ խմբակցությունները հանդիպել են գլխավոր դատախազի թեկնածուին
Պարզվում են Ծիծեռնակաբերդում 29-ամյա երիտասարդի ինքնասպանության հանգամանքները
Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել
Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշնյանի որոշմամբ
Պարոն վարչապետ, դուք բան ու գործ չունե՞ք, երկրի կառավարմամբ զբաղվե՛ք (այլոց լուսանկարները տարածելու և պախարակելու փոխարեն, ավելի կարևոր գործեր կան)
Ընդդիմության ձայնը փորձում են լռեցնել՝ Ապրիլյանի զեկույցը կազմելիս. Գորգիսյան
Նիկոլ Փաշինյանը սահմաններ չի ճանաչում
Փոխվարչապետ մարդը մի քիչ պետք է պատասխանատու լինի իր խոսքերի համար. բնապահպանը Ավինյանին
Հանրային իշխանության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձի կողմից մարդկանց գաղտնի կերպով արված լուսանկարների հրապարակումը չի կարող իրավաչափ լինել
Քաղաքացին պետք է ցանկանա, պետք է պահանջի, որ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ. Փաշինյան
Լավ դե սա անելու բան չէ. Մարուքյանը՝ ոստիկանության կողմից բռնություն կիրառելու մասին
Ոստիկանությունը կարող է և պետք է ուժ կիրառի. Սա իմ պահանջն է ոստիկանությունից. Փաշինյան
Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններին խորհուրդ եմ տալիս շատ չոգևորվել և չուրախանալ Հայաստանում տեղի ունեցողի առիթով. Ղազինյան
Դուք լրիվ ԳԺՎԵԼ ԵՔ. Ռուբեն Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել՝ ինչպես են ոստիկանները բռնության ենթարկում առանց դիմակի մարդուն
Մեկնարկել են Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի Մարտունի քաղաքի միջով անցնող հատվածի հիմնանորոգման աշխատանքները
Քարտերով անկախիկ գործարքների կշիռը ընդամենը մանրածախ առևտրում գրանցել է պատմական առավելագույն ցուցանիշը` 55.9%
Ոստիկանները դիմակի համար մարդուն խեղդում են,տեսանյութ
Բյուջեն ընդհանուր գրպան է, որը համատեղ է ստեղծվում. Նիկոլ Փաշինյան
Մարկ Ցուկերբերգին․ Հայտնում եմ, որ ակտիվ օգտատերերից մեկը գտնվելով հոգեկան խիստ հուզմունքի վիճակում հրապարակում է պարսավանքի համատեքստ կրող լուսանկարներ
Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից այսօր իրականացվել է չնախատեսված շրջայց Գյումրու ավտոկայարան
Հայաստանի պետական ​​պարտքը լիովին վերահսկելի է. ֆիննախ
Աղջկա նկարը հեռացվեց վարչապետի էջից. Մարուքյան
Շիրակի մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 388 քաղաքացի, նրանցից 65-ի մոտ դրական ախտորոշում կա
Մեկ տարեկան աղջիկ երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել բուժող բժշկին. գործը դատարանում է
Ավելին
Ավելին