Բրազիլիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4 միլիոնը։ Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը: Գրում է Gazeta.ru-ն
Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է 4,041,638 դեպք:
«Զոհվածների թիվը հասել է 124 614-ի, վերջին 24 ժամվա ընթացքում 834 հիվանդ է մահացել», - նշվել է տարածված հաղորդագրության մեջ:
Նախորդ օրը հաղորդվել էր, որ կորոնավիրուսային համաճարակի սկզբից ի վեր աշխարհում հայտնաբերվել է այս վարակի 26 031 410 դեպք:
Միացյալ Նահանգները շարունակում է առաջատար մնալ դեպքերի թվով: Երկրում գրանցվել է կորոնավիրուսի 6,113,510 դեպք, մահացել է 185 720 հիվանդ, ապաքինվել է 2,231,757 հիվանդ: