Գյումրիում հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևից և կարտուտից առավել տուժած ընտանիքները բնակարաններ են ստացել: Այս մասին հայտնում է Գյումրու համայնքապետարանը։
«Գյումրու համայնքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության շնորհիվ Գյումրիում կառուցված սոցիալական բնակարաններից 6-ի բանալիների հանձնման արարողություն է տեղի ունեցել»,- ասված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառման մեջ։