Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Արարատի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, բախվել են BMW, «ԳԱԶ 3308» և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ՊՆ ավտոմեքենան՝«Գազ 3308»-ը, որը անթույլատերելի հատվածով փորձել է անցնել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Վթարի հետևանքով տուժածներից երկուսը զինծառայող են: Ըստ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի՝ նրանք թեթև մարմնական վնասվածքներ են ստացել: «Զինծառայողները քերծվածքներ ունեն, ոչ մեկը լուրջ վնասվածք չունի և նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նրանք տեղափոխվել են բուժհաստատություն զննում անցնելու»,-ասել է նա։