Ցավով պետք է արձանագրեմ, որ նկատում եմ անբարեխղճության միտումներ մեր հանրության և, որ ամենավատն է մեր փաստաբան գործընկերների մոտ: Այսօր հանրային պաշտպանները ուզենք, թե ոչ շարունակվում են ընկալվել որպես ստորադաս նշանակության փաստաբաններ վճարովիների համեմատ: Նկատում եմ նաև մեր գործընկերների վատ վարքագիծ. գործը վճարովի վերցնելու մղումով նսեմացնել հանրային պաշտպանի դերակատարումը: Իրականում նրանք ինտուզիաստներ են, ովքեր 24\7 ռեժիմով ուլտրածանրաբեռնված գրաֆիկով են աշխատում և շատ ասպեկտներով գերազանցում են վճարովի փաստաբաններին: Հանրային պաշտպանները ցածր որակի փաստաբաններ չեն նրանք բացառիկ պրոֆեսիոնալներ են:
Իմ միանշանակ խորհուրդն այն է, եթե հանրային պաշտպանության շահառու եք, առանց երկմտելու դիմեք և վստահեցնում եմ ստանալու եք բարձրակարգ իրավաբանական ծառայություն: Հանրային պաշտպանների ինստիտուտը կայացված է և հաջողել է: