Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում աննախադեպ միջադեպ է տեղ ունեցել։ Տղամարդկանց մենախաղում պայքարից հեռացրել են առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին։
1/8-րդ եզրափակչում Պաբլո Կարենյո-Բուստայի դեմ խաղում առաջին սեթում 5-6 հաշվի ժամանակ Ջոկովիչը ոչ միտումնավոր հարվածեց գծային մրցավարին։ Մինչև այդ սերբ թենիսիստը հարվածել էր նաև գովազդային վահանակին ու նախազգուշացում ստացել։
Հանդիպման սուպերվայզերը որոշեց որակազրկել Նովակ Ջոկովիչին։ 33-ամյա թենիսիստը հեռացվեց մրցաշարից։
Սուպերվայզերը որոշումը մեկնաբանել է՝ ասելով, որ եթե չլիներ առաջին հարվածը գուցե որոշումը այսպիսին չլիներ ու խաղը շարունակվեր։ Պաբլո Կարենյո Բուստան դուրս է եկել քառորդ եզրափակիչ։