Հայաստանի մինչև 21 տարեկանների ֆուտբոլի հավաքականը մեկնել է Լյուքսեմբուրգ, որտեղ սեպտեմբերի 8-ին կանցկացնի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում հերթական հանդիպումը այդ երկրի ընտրանու հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից: