f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Նախորդ շաբաթվա վերջում՝ օգոստոսի 30-ին, Covid-19 վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 43 750-ի, ապաքինվածներինը՝ 37 650-ի, մահվան դեպքերինը՝ 877-ի: Անցնող շաբաթվա վերջում՝ սեպտեմբերի 6-ին, վարակվածների թիվը հասավ 44 783-ի, որոնցից 40 089-ն առողջացել են, մահացել է  897 մարդ, ընդհանուր կատարվել է  218 139 թեստավորում:

Կորոնավիրուսով վարակման շարժընթացը շաբաթվա ընթացքում այսպիսին էր. երկուշաբթի՝ օգոստոսի 31-ին, հայտնաբերվել էր 31  նոր դեպք,  սեպտեմբերի 1-ին՝ 97, սեպտեմբերի 2-ին՝ 197, սեպտեմբերի 3-ին՝ 196,  սեպտեմբերի 4-ին՝ 190, սեպտեմբերի 5-ին՝ 188, սեպտեմբերի 6-ին՝ 134: 

Այսպիսով, մի շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվն աճել է 1033-ով՝ 75-ով ավելի, քան նախորդ շաբաթ: Վերջին շաբաթներին կորոնավիրուսով նոր հիվանդների թվի շարունակական նվազումն այս շաբաթ փաստորեն խախտվեց: Բացի այդ, վարակվածների ընդհանուր թիվը հատեց 44 հազարի սահմանագիծը:

Եթե հաշվի ենք առնում կորոնավիրուսով վարակվածների այն 275 մահվան դեպքերը, որոնց մահվան պատճառը համարվում է այլ հիվանդությունը, ապա փաստացի համավարակի ողջ ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 1172 մարդ

Կարանտին

Հայաստանում արտակարգ դրությանը փոխարինելու է գալիս կարանտինը: Սեպտեմբերի 4-ին Ազգային ժողովն  ընդունեց «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթը, ըստ որի՝ արտակարգ դրության փոխարեն երկրում կարանտին է մտցվելու: Սա, ըստ էության, ընդամենը անվան փոփոխություն է, մի տարբերությամբ. եթե արտակարգ դրության դեպքում հարկ էր լինում ամեն ամիս երկրարացնել այն, ապա կարանտինը կարող է հայտարարվել միանգամից 6 ամսով: Բացի այդ, սահմանվել են շուրջ 11 տեսակի տուգանքներ: Մասնավորապես, կարանտինի պայմաններում մեկուսացման, ինքնամեկուսացման կամ անձնական պաշտպանության միջոցների կիրառման կանոնների խախտումը կտուգանվի 300-500 հազար դրամով կամ մինչև մեկ ամիս կալանքով: Եթե խախտումների պատճառով մարդու առողջությանը լուրջ վնաս է հասցվել կամ վարակվել է միանգամից մի քանի մարդ, խախտողին սպառնում է 500-700 հազար դրամի տուգանք կամ ազատազրկում 1-3 ամիս կամ մինչև 2 տարի ժամկետով: Իսկ եթե դրանց հետևանքով պատահաբար մահ է պատճառվել մարդուն,  մեղավորին սպառնում է 2-4 տարվա ազատազրկում:

Նոր օրենսդրական նախաձեռնության ուժի մեջ մտնելուց հետո պարետատան ինստիտուտը կլուծարվի: Օրինագիծը դարձյալ ընդունվել է միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմ ձայներով:

 

Շաբաթը ողբերգական էր

Շաբաթը սկսվեց երկու ողբերգության լուրերով, երկուսն էլ՝ Արմավիրից:

Երեքշաբթի հայտնի դարձավ, որ նախորդ երեկոյից մինչև առավոտ Արմավիրի և այլ բուժհիմնարկներ շտապօգնության մեքենաներով մարդկանց են տեղափոխել՝  «ալկոհոլային ինտոկսիկացիա» ախտորոշմամբ։ Բոլորն էլ թունավորվել էին տնային պայմաններում պատրաստված օղուց: Հայտնի էր արդեն, որ 10 մարդ մահացել է: Ավելի ուշ  տեղեկություններ հայտնվեցին նաև Երևանում թունավորման դեպքերի մասին, սակայն Երևանյան դեպքերը, ըստ համաճարակաբանական հետազոտության արդյունքի, կապ չունեին Արմավիրի կեղծ օղու հետ:

Օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 5-ը հանրապետությունում 46 թունավորման դեպք գրանցվեցմահացել է 17 մարդ: Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7 մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով: Հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում ներկայումս ալկոհոլային թունավորումից բուժում է ստանում 13 հիվանդ։ 

Դեպքի առթիվ քրգործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը)։ Ձերբակալվել է երեք անձ:

Բացառված չէ, որ մահերի թիվը կարող էր ավելի փոքր լինել, եթե ժամանակին և ճշգրիտ բժշկական օգնություն ցույց տրվեր: Համենայն դեպս  օղու թունավորումից Արմավիրում մահացած 53-ամյա Գագիկ Սարգսյանի հարազատները հայտնել են, որ եթե նրան ժամանակին տեղափոխեին Երևան, կյանքը կհաջողվեր փրկել։ Շտապօգնությունը, ըստ մահացածի եղբոր, անհրաժեշտ սարքավորումներ չի ունեցել, հիվանդանոցը՝ նույնպես։ Բժիշկները նույնիսկ չեն կարողացել պարզել խնդիրը, խորհուրդ են տվել ռեանիմոբիլի համար վճարել և կանչ գրանցել Երևանից, սակայն մեքենան այդպես էլ չի ժամանել, և թունավորվածը 3 ժամ անց մահացել է:

Նույն երեքշաբթի օրը հատնի դարձավ, որ կեսօրին  Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում բռնկված հրդեհից 2 մարդ է մահացել, 4 մարդ վնասվածք է ստացել։ Պարզվել է, որ զոդման աշխատանքների հետևանքով տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ վնասվել են մեկ ապակյա տարա (30 տոննա), մեկ կառ և 30 գծամետր տախտակամած: Մահացածներից մեկը մասնաճյուղի տնօրենն էր, մյուսը՝ զոդման աշխատանք իրականացնող ձեռնարկության տնօրենը։  Այրվածքներ ստացածների վիճակը ծայրահեղ ծանր է:

Երբ չի գալիս սեպտեմբերը

Խորհրդային տարիներին մի բարի ֆիլմ կար՝ «Երբ գալիս է սեպտեմբերը», որը մի հայ պապի մասին էր, որը հատուկ Մոսկվա էր գնացել թոռանն առաջին անգամ դպրոց տանելու համար: Սակայն այս տարվա առաջինդասարանցիները չեն հիշի սեպտեմբերի 1-ը, քանի որ այդ օրը նրանք դպրոց չգնացին: Եվ մնացած դպրոցականները նույնպես:

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, որ վերջին տասնամյակներում նշվում էր հանդիսավորությամբ, աննկատ անցավ,  դպրոցների դռները առաջին անգամ  փակ էին աշակերտների առաջ։ Կրթության նախարարության որոշմամբ  դրանք կբացվեն սեպտեմբերի 15-ից, առաջին դասարանցիների համար՝ սեպտեմբերի 14-ից։  Այդուհանդերձ Գիտելիքի օրվա կապակցությամբ ուղերձներ հղեցին հանրապետության նախագահը, ամենայն հայոց կաթողիկոսը և վարչապետը:

Արցախի անկախության օրը

Գրեթե աննկատ անցավ նաև Արցախի անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ը: 1991 թվականի այդ օրը  Արցախը հռչակվեց անկախ պետություն: Սովորաբար այդ օրը Արցախ էին ժամանում Հայաստանի գործող և նախկին ղեկավարները և մեծ շուքով տոնում: Այս տարի Հայաստանից մեկնեց միայն Արարատ Միրզոյանը փոքր խմբով: Այսուհանդերձ որոշ առաջընթաց կար: Եթե անցյալ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Արցախն այդ օրն անկախացել է Խորհրդային Ադրբեջանից, ապա այս տարի նշել է, որ անկախացել է Խորհրդային Միությունից:

Անցնող շաբաթվա ընթացքում շարունակվում էին Ռուսաստան մեկնել ցանկացողների բողոքի ցույցերը, բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների և իշխանական առանձնատների վերանորոգման ժամանակ կատարված ֆինանսական չարաշահումների հարցերը: Իշխող քաղաքական ուժի թիրախում այս շաբաթ հայտնվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախագահով: Եվ պատճառը մեկն էր. Ծառուկյանը հայտարարել էր, որ մոտ ժամանակներս մեծ հանրահավաք է կազմակերպելու:

Իսկ երկրի ղեկավարները՝ նախագահն ու վարչապետը, արձակուրդում էին: Այդ ընթացքում վարչապետն ուղիղ եթերներով հանրությանը պատմում էր իր «հայտնաբերած»  պատմության և մշակույթի հուշարձանների մասին: Պարզվեց՝ նա Հայաստանը «նորովի» է ճանաչում:

 

Հասարակություն

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին