f

Անկախ

Քննությամբ պարզվել են Ալեք Մանուկյան փողոցում միջադեպի մի շարք հանգամանքներ. մեկ անձ կալանավորվել է


ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 շենքի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու եւ դիտավորությամբ ուրիշի առողջությանը վնաս պատճառելու դեպքը, պարզվել դեպքի մի շարք հանգամանքներ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 22:32-ին, Երեւան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից ահազանգ է ստացվել այն մասին, որ բուժօգնության է դիմել 33-ամյա տղամարդ` «աջ ազդրի վ/3-ի բազմաբեկոր բաց կոտրվածք՝ օտար մարմինների առկայությամբ» ախտորոշմամբ:

Քննությամբ պարզվել է, որ  33-ամյա տղամարդը ավտոմեքենաների վաճառքի գումարային հարցերի շուրջ վիճաբանել է 23-ամյա երիտասարդի հետ:  Օգոստոսի 31-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, երիտասարդը 33-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, շահադիտական դրդումներով,  իր հետ նախապես վերցված հրացանով եւ ինքնաշեն պայթուցիկներով գնացել է Ալեք Մանուկյան փողոց եւ դարանակալել: Վերոնշյալ շենքի մոտ նկատելով 33-ամյա տղամարդուն, թիկունքից մոտեցել է եւ իր մոտ եղած հրացանով կրակոց արձակել վերջինիս ուղղությամբ՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Բակում գտնվող մի խումբ քաղաքացիներ, 23-ամյա երիտասարդի գործողությունները կանխելու նպատակով, նրա ձեռքից վերցրել են հրացանը, սակայն երիտասարդը  սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսեւորելով հիշյալ վայրում գտնվող շենքերի բնակիչների եւ այլ անձանց նկատմամբ՝ իր մոտ եղած ինքնաշեն պայթուցիկները նրանց ուղղությամբ նետելու  եղանակով պայթեցնելով՝ դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատապայթունատեխնիկական, դատաձգաբանական եւ դատաքրեագիտական փորձաքննություններ:

Նշենք, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալված Երեւան քաղաքի երկու բնակիչները՝ ծնված 1999թ. եւ 1966թ. անհրաժեշտությունը վերանալու հիմքով՝ արգելանքից ազատ են արձակվել:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ Քննչական կոմիտե

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին