Նոր տեսակի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 27 միլիոնը։ Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Վերջին տվյալներով՝ COVID-19 վարակի դեպքերի թիվն աճել է 27,002,224-ի:
Նոր կորոնավիրուսային վարակից մահացել է 882.053 հիվանդ: Միևնույն ժամանակ, բուժվածների թիվը գերազանցել է 18 միլիոնը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին։