Կորոնավիրուսային վարակի դեպքերի թվով Հնդկաստանը աշխարհում երկրորդ տեղում է հայտնել, որտեղ ընդհանուր առմամբ վարակի 4 204 613 դեպք է հաստատվել: Այդ մասին վկայում են ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Համաճարակի սկզբից ի վեր երկրում կորոնավիրուսից մահացել է 71 642 մարդ: Միևնույն ժամանակ, վարակից բուժվել է 3,250,429 հիվանդ:
Ըստ երկրի առողջապահության նախարարության, վերջին մեկ օրվա ընթացքում ռեկորդային թվով վարակման նոր դեպքեր են հայտնաբերվել՝ ավելի քան 90,8 հազար մարդ: Կորոնավիրուսի պատճառով բժշկական հաստատություններում մնում է 882 հազար մարդ: