Mtavari հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է խաղաղ ճանապարհով իր հայրենիքում իշխանության վերադառնալ: Գրում է Gazeta.ru-ն։
Նա ընդգծել է, որ կվերադառնա այն ժամանակ, երբ իր վերադարձը երկրում առճակատում և անկարգություններ չառաջացնի:
Քաղաքական գործիչը հավելել է, որ նախատեսում է վերադառնալ նույնքան խաղաղ, որքան ավելի վաղ Վրաստանում հանձնել էր իշխանությունը:
«Շատ կարևոր է, որ ամեն ինչ տեղի ունենա խաղաղ ճանապարհով, քանի որ ժամանակին ես խաղաղությամբ հանձնեցի ղեկավարությունը, և հիմա իսկապես չեմ նախատեսում անհանգիստ իրավիճակում գալ իշխանության», - եզրափակել է Սահակաշվիլին:
Միխայիլ Սաակաշվիլին Վրաստանից հեռացել էր 2013 թ, որտեղ նրա դեմ հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնցից մի քանիսի համաձայն քաղաքական գործիչը հեռակա դատապարտվել է բանտարկության: 2015-2016 թթ․ նա ծառայել է որպես Օդեսայի շրջանի նահանգապետ: Սակայն հետագայում Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն աշխատանքից հեռացրեց Սաակաշվիլիին և զրկեց նրան Ուկրաինայի քաղաքացիությունից:
Ուկրաինայի ներկայիս առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին 2019թ․ Սահակաշվիլիին վերադարձրել է Ուկրաինայի քաղաքացիությունը, որից հետո քաղաքական գործիչը վերադարձել է Ուկրաինա: 2020 թ․ մայիսի սկզբին Սաակաշվիլին նշանակվեց Ուկրաինայի ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար: