f

Անկախ

«Հրապարակ». Պայքար Վճռաբեկ դատարանի նախագահի տեղի համար. Խունդկարյանը կոնկրետ թեկնածու ունի


«Հրապարակ» թերթը գրում է. «Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ դատավորի թեկնածու ընտրվելուց հետո ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թափուր է։ Չնայած, շատերի կարծիքով, այս պաշտոնի դերը չափազանցված է, քանի որ Խունդկարյանի օրոք այն առհասարակ դադարեց դատավորների «նախարար» լինելուց, այնուամենայնիվ, սա կարեւոր պաշտոն է՝ գոնե իշխանությունների կողմից դատական համակարգը կառավարելու առումով։

Նոր նախագահը եւս, ըստ օրենքի, պետք է ընտրվի վճռաբեկ դատարանի կազմից՝ քրեական կամ քաղաքացիական պալատից։

 

 

Վճռաբեկի յուրաքանչյուր դատավոր կարող է հավակնել այս պաշտոնին, բայց նրան պետք է առաջադրեն, ապա ընտրեն Ազգային ժողովում։

Մեր տեղեկություններով, ինքը՝ հեռացող Խունդկարյանը, շատ է ուզում, որ իրեն փոխարինի վճռաբեկի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը, ով հայտնի դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրն է, թեպետ ինքն էլ արդեն պակաս հայտնի չէ։

Իրավաբանության դոկտոր է, 2008-ին եղել է «Յոթի գործով» դատախազների կազմում։ Նա ուղիղ 12 տարի դատախազ է աշխատել, 2012 թվականին նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, 2016-ին՝ վճռաբեկի դատավոր, իսկ 2018-ի հուլիսից վճռաբեկի քրեական պալատի նախագահն է։

Սակայն նրա գործընկերներն ասում են, որ դատախազի հոգեբանությունն ամուր է նստած նրա մեջ․ «Բոլոր մարդկանց տեսնում է ճաղերի միջով»։ Առհասարակ, դատական համակարգում կարծում են, որ վճռաբեկն իր լավագույն ժամանակներն ապրել է այն օրերին, երբ նախագահը եղել է քաղաքացիական իրավունքի մասնագետ, այլ ոչ թե քրեական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վճռաբեկ դատարան Երվանդ Խունդկարյան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում. ՄԻՊ-ը իրավիճակը ներկայացրել է Human Rights Watch կազմակերպության տարածաշրջանային տնօրենի տեղակալին
Խորհրդային Հայաստանը ավելի սուվերեն երկիր էր, քան հիմիկվանը։ Արցախի սուվերենությունը ընդհանրապես չկա։ Արցախը դառել ա մեծ քեմպինգ․ Տ․ Քոչարյան
Եղանակն առաջիկա 5 օրերին
Միայն զարմանալ կարելի է այդ կարգի արժանապատվությունից զուրկ լինելու վրա․ Ավետիք Իշխանյան
Դժգույն ու դժբախտ տպավորություն չթողնեք հանկարծ․ Աշոտյանը՝ Մոսկվայի քաղաքապետին
Ռազմական դրության ռեժիմն օգտագործվում է բացառապես իշխանությունը պահելու նպատակով մարդկանց իրավունքները սահմանափակելու համար․ Էլինար Վարդանյան
Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
Դավիթ Բեկ գյուղի բնակիչներին պատկանող մոտ 300 հեկտար վարելահողերն էլ չեն մշակվի․ Tert.am
Ժամկետային զինծառայողների ծնողները ակցիա են անում Կառավարության մոտ. ուղիղ
Հայկ Մանանդյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
Հայաստանցիք պիտի ատեն Արցախցիքին, հայը պիտի ատի հային, որ էս դավադիր ծրագիրը ամբողջական դառնա․ Մարինե Մանուչարյան
ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵՐ ՑԱՎԸ
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն
Հրդեհ Մարմարաշեն գյուղում
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1248 նոր դեպք. մահացել է 39 մարդ. Ապաքինվել է 1330 մարդ
«Ժողովուրդ». Պարտության սիմվոլ Նիկոլը պետք է հեռանա․ ԼՀԿ-ն ներկայացրել է 13 կետանոց ճանապարհային քարտեզ
«Առավոտ»․ 1994-ից հետո մենք մեզ ներկայացնում էինք որպես հաղթանակած ազգ, առաջիկա քանի՞ տասնամյակում ենք մենք մեզ զգալու որպես «loser»-ների ազգ
Ինչ է պատմել բանակի մասին Վահան Քերոբյանը՝ էկոնոմիկայի նախարար նշանակվելուց օրեր առաջ
Ձմեռային արձակուրդի օրերը և տևողությունը հայտնի է․ նախարարի հրամանը
«Փաստ». Ինչո՞ւ իշխանությունները չեն զորացրում «մոբը». Մի քանի պատճառ ունեն
Կասկած չունեմ, որ Սոդքի հանքի մի մեծ հատվածը բռնազավթելուց հետո նոյեմբերի 30-ի կեսգիշերին ադրբեջանական զինուժը մտնելու է նաև Բերձոր.Աշոտ Մելքոնյան
«Հրապարակ». «Ֆեյքերի բանակին» փոխարինել են պետական աշխատողները
«Հրապարակ». Ի՞նչ մեխանիզմ է գործում Լարսով Հայաստան հասնելու
«Փաստ». Պատգամավորներից ոմանք սկսել են ուղիներ փնտրել դեպի քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունեցող ուժեր
Ավելին
Ավելին