f

Անկախ

Հայաստանի շուրջ մեծացող վտանգներն ու սպառնալիքները․ Տիգրան Աբրահամյան


Անկախը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը։

 

Աշնան մեկնարկին ընդառաջ հայաստանյան քաղաքական ուժերի լեքսիկոնում ամենաշատ շրջանառվող ձևակերպումը կրկին «թեժ աշունն է»։ Թե քաղաքական գործընթացներն ինչ հուն կմտնեն և որքանով աշունը թեժ կստացվի, դա հարցի միայն մի կողմն է, սակայն շատ ավելի կարևոր է հասկանալ, թե ինչ առաջնահերթություններով ու ծրագրային մոտեցումներով են շարժվելու քաղաքական ուժերն ու խմբերը, որոնք իշխանափոխության օրակարգ ունեն։

Նպատակ չունենալով վերլուծության ենթարկել ներքաղաքական իրավիճակն ու նկատվող միտումները՝ կանդրադառնամ միայն մեր շուրջ տեղի ունեցող և մեր հետ անմիջականորեն առնչվող զարգացումներին։

 

Տավուշում տեղի ունեցած մարտական գործողություններից և Ադրբեջանի ակնհայտ տապալումից հետո Թուրքիան էականորեն մեծացրել է իր ամբիցիաները, հատկապես մեր տարածաշրջանում։ Ճիշտ է՝ զուգահեռ Թուրքիան ազդեցության պայքար է տանում Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում և Աֆրիկայի հյուսիսում, որոնք անուղղակի ազդեցություն, անշուշտ, ունեն նաև մեր տարածաշրջանային զարգացումների վրա, սակայն մեզ համար ուղիղ առումով դիտարկման առանցքում է մեր տարածաշրջանը։

Վերջին 1․5-2 ամսվա ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաների փոխադարձ այցելություններ են, խոսքն առաջին հերթին վերաբերում է ռազմական բլոկի ներկայացուցիչներին՝ պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետ, կորպուսների, բրիգադների հրամանատարներ և այլն։

Դեռ հուլիսի 29-ին մեկնարկել է ու տարբեր մասշտաբներով, ծավալներով ընթանում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, մարտավարական պարապմունքներ, հրամանատարական հավաքներ։

Նախորդ ամիս Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքվել կամ թարմացվել է ռազմա-տեխնիկական համագործակցության ոլորտում առկա փաստաթղթային դաշտը, որի մի մասն այդպես էլ չհանրայնացվեց։

Թուրքիայի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ ուղիղ տեքստով խոսում են պատերազմին Թուրքիայի անմիջական մասնակցության մասին, նաև հայտարարում, որ ներդնելու են իրենց ողջ հնարավորությունները՝ Ադրբեջանին աջակցելու և իրենց համար նպաստավոր իրավիճակ ձևավորելու համար։

Ակնհայտորեն Թուրքիան մեծ մասնակցություն ունեցավ Ադրբեջանում եռացող կրքերը հանդարտեցնելու և Ալիևի իշխանության և անձամբ Ալիևի դիրքերն անսասան պահելու գործում, որի գինն էլ, ըստ էության, Ադրբեջանի արտաքին քաղաքականության վերանայումներն են և Ադրբեջանի արտաքին քաղաքականության նոր մոտեցումներն ընդգծված պրոթուրքական երանգներով։

Ստեղծված քաղաքական, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական իրադրությունն ու պրոցեսների տրամաբանությունը հուշում են, որ ռազմական համագործակցության ուղղությամբ ևս կողմերն առավելագույն ներդաշնակեցման են գնում և այս իրավիճակում թուրքական գործոնը ռազմական բլոկի կառավարման և բանակի վերափոխումների հարցում դառնում է առանցքային գործոն։

Եթե կարճ ամփոփենք այս գործողությունները, ապա թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակ ունի ամենատարբեր ճակատներով Հայաստանի վրա ճնշումների ալիք սկսել, որը երկու նպատակ ունի՝ խաղաղ գործընթացի պայմաններում հասնել Հայաստանից պոկել առավելագույն զիջումներ, իսկ դրա բացակայության պայմաններում իրադարձությունները տեղափոխել ռազմադաշտ։ Արդեն կարևոր չէ, թե ռազմաճակատի որ ուղղությամբ, ինչ ծավալով կամ մասշտաբով իրադարձությունները կզարգանան, փաստ է, որ պետք է արագ գործել։

Վերադառնալով Հայաստանի ներքին գործընթացներին՝ մեր քաղաքացին պետք է հստակ հասկանա, թե նախ ինչ է կատարվում մեր երկրի շուրջ և ինչ իրական վտանգներ են առկա, երկրորդ, իր օրակարգը թելադրի քաղաքական դաշտին, ինչը պետք է հստակ լինի և գործող իշխանությունների և նրա փոփոխության դեմ հանդես եկող ուժերի համար։

Որոշակի մանրամասներով անդրադարձա անվտանգային նոր սպառնալիքներին, որպեսզի պարզ լինի, թե քաղաքական կամ իշխանության հայտ ներկայացնող ուժերն ինչպիսի առաջնային օրակարգ պետք է ունենան։

Առհասարակ, մեր երկրում, թվարկածս անվտանգային առանձնահատկություններից ելնելով պետք է վերանայվեր իրականացվող քաղաքականությունը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուղղությամբ, որովհետև նոր սպառնալիքները նոր առաջնահերթություններ, նոր լուծումներ են պահանջում, որոնք ներկա օրակարգում առանձնապես տեսանելի չեն։

Տարբեր առիթներով նշել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ հնարավոր ռազմական գործողությունների ողջ հարվածը չպետք է թողնել զինված ուժերի վրա։ Նախ` այդ ալիքը պետք է թուլացնի, հնարավորինս չեզոքացնի դիվանագիտական կորպուսը, երկրորդ, թիկունք և ամրություն հաղորդի ներքաղաքական հիմնական խաղացողներն ու հասարակությունը։ Տնտեսությունն ու հանրությանը տարբեր իրավիճակների նախապատրաստելու մասին դեռ չեմ խոսում։

Հայաստանի շուրջ մեծացող վտանգներն ու սպառնալիքները մեզ ստիպում են «թեժ աշնան» ներքո առաջին հերթին հասկանալ պայքար՝ նոր օրակարգի ձևավորման շուրջ, որի առանցքում անվտանգությունն է։ Ով այս հանգրվանային փուլում դա արագ հասկանա և այդ օրակարգի շուրջ համախմբի մեծ ռեսուրսներ, նա էլ ինչ-որ փուլում իշխանություն կձևավորի և երկիրը այդ օրակարգով առաջ կմղի։ Եթե դա անի իշխանությունը, ապա երկար ժամանակ կփակի արտահերթ զարգացումների թեման, իսկ հաջորդ ընտրություններում իր համար անհրաժեշտ մեծամասնություն կապահովի։

Տիգրան Աբրահամյան ընդդիմություն

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին