f

Անկախ

Տուգանքներով եւ սխալ ազդակներով կառավարությունը ավելի եւ ավելի է խորացնում ֆինանսատնտեսական ճգնաժամը. Սուրեն Պարսյան


Գործող իշխանությունները, իրենց հախուռն եւ հատվածական գործելաոճին հավատարիմ, կարանտին սահմանելու փաթեթն ամբողջական փորձաքննության չեն ենթարկել ո՛չ կառավարությունում, ո՛չ էլ ազգային ժողովում։ Այս մասին գրում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Անցած շաբաթ խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը ծավալուն օրենսդրական փաթեթ ընդունեց, որի համաձայն՝ սեպտեմբերի 12-ից 6 ամսով Հայաստանում կարող է հաստատվել կարանտինային վիճակ, ինչի ընթացքում իշխանությունները կունենան անհրաժեշտ բոլոր լծակները հանրության, քաղաքական ուժերի եւ բիզնեսի նկատմամբ վերահսկողություն իրականացնել եւ կարանտինային սահմանափակումները խախտելու համար տուգանքներ նշանակել։ Գործող իշխանությունները, իրենց հախուռն եւ հատվածական գործելաոճին հավատարիմ, կարանտին սահմանելու փաթեթն ամբողջական փորձաքննության չեն ենթարկել ո՛չ կառավարությունում, ո՛չ էլ ազգային ժողովում։ Դրա մասին է փաստում այն, որ այս կարեւորագույն փաթեթին կից բացակայում են կարգավորման ազդեցության գնահատակները, որոնք թույլ կտային հասկանալ, թե կարանտին սահմանելու դեպքում ի՞նչ տնտեսական, սոցիալական, բնապահպանական, կոռուպցիոն եւ այլ ռիսկեր կարող են ի հայտ գալ։ Նույնիսկ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժինն է հայտարարել, որ ծանրաբեռնվածությամբ պայմանավորված ժամանակի սղությամբ՝ Նախագծերի այս փաթեթը ամբողջությամբ չի ուսումնասիրել, ուստի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ Օրենքների պահանջներին Նախագծերի փաթեթի համապատասխանության վերաբերյալ եզրահանգում չի կարող ներկայացնել: Հետեւաբար, պետք է արձանագրել, որ այս փաթեթի տնտեսական հնարավոր հետեւանքները գնահատելու համար կառավարությունը անհրաժեշտ տեղեկատվություն չի ներկայացրել հանրությանը։ Ինչեւէ, ես կփորձեմ անդրադառնալ տնտեսական հնարավոր հետեւանքներին․

Նախ նշեմ, որ «կարանտին» (լատիներեն՝ քառասուն օր) բառը ինքնին բացասական ազդակ է փոխանցում բիզնեսին եւ հանրությանը։ Այս բառի հանրային ընկալման առումով պատմական մի փաստ հիշեցնեմ. 1915-1923 թվականների ընթացքում Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ հայության մի մասը իր հանգրվանն էր գտել Բեյրութի շրջաններից մեկում, որտեղ սահմանվել էր կարանտինային գոտի, եւ մեկ դարուց ավելի է՝ լիբանանցիները քաղաքի այդ շրջանի կոչում են «Կարանտինա»։ Իսկ ինչ վերաբերվում է կարանտինի տնտեսական հետեւանքներին, ապա.

Առաջին. մեծ է հավանականությունը, որ առնվազն վեց ամիս կսառեցվեն հատկապես օտարերկրյա ներդրումները, ինչի արդյունքում՝ նաեւ տարեվերջին կշարունակվի անկում գրանցել Հայաստանի տնտեսությունը։ Բացի այդ, օտարերկրյա ավիափոխադրողները չեն շտապի վերականգնել իրենց թռիչքների ուղղությունները եւ հաճախականությունը․ մոտակա ժամանակներս չպետք է ակնկալել այս ոլորտից պետական բյուջեի հոսքերի վերականգնում։ Բանկերն էլ իրենց հերթին ռիսկերը նվազեցնելու համար կշարունակեն բարձրացնել վարկային տոկոսադրույքները եւ/կամ կհրաժարվեն տնտեսության վարկավորումից, վերավարկավորումից կամ վարկային արձակուրդ տրամադրել։

երկրորդ․ ընդունված օրենսդրական փաթեթից պարզ է դառնում, որ կապված կորոնավարակի տարածման աստիճանից, իշխանությունները հնարավոր է կարանտի ընթացքում սահմանափակեն տնտեսական գործունեության առանձին տեսակներ եւ սահմանափակումները առաջին անգամ խախտելու դեպքում բիզնեսներին կնախազգուշացնեն կամ կտուգանեն 100․000 ՀՀ դրամից մինչեւ 300․000։ Խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում կառաջացնի տուգանք 150․000 ՀՀ դրամից մինչեւ 500․000։ Առնվազն տարօրինակ է, որ բիզնեսի դեպքում քաղաքական մեծամասնությունը տուգանք նշանակող մարմինների համար նման լայն, հայեցողական որոշումներ կայացնելու հնարավորություն է տվել՝ առաջացնելով լուրջ կոռուպցիոն ռիսկեր։ Ստացվում է, որ պաշտոնատար անձը կարող է խախտման արձանագրելու ժամանակ բիզնեսին նախազգուշացնելուց մինչեւ 500․000 ՀՀ դրամ տուգանք նշանակել․ օրենքում չկա ոչ մի դրույթ, թե ինչը հաշվի առնելով է տուգանքի չափը աճելու կամ նվազելու։ Ներկայումս աջուձախ տուգանքներ նշանակող պաշտոնատար անձինք (ոստիկանությունը, համայնքային աշխատակիցները եւ այլն) չունեն բավարար վստահելիություն եւ կարողություն նման վարչարարություն արդյունավետ իրականացնելու համար։

երրորդ․ օրենդրական փաթեթի մեջ ներառվել են նաեւ դրույթներ կարանտինի պայմաններում իրավասու մարմինների կողմից ընդունված վարչական ակտերի կամ գործողության (անգործության) վերաբերյալ օրենքով սահմանված կարգով վարչական դատարանում բողոքարկման հնարավորություն: Ներկայիս վարչական դատարանների ծանրաբեռնվածության պայմաններում ի վիճակի չեն լինի արդյունավետ քննել այս տուգանքների մասին որոշումները կամ դա իրականացվելու է ի հաշվի մյուս վարչական գործերի հետաձգումների։

չորրորդ․ կարանտինի ընթացքում կրթական հաստատությունների կողմից սահմանված միջոցառումները եւ սահմանափակումները խախտելը առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` 50․000 ՀՀ դրամի չափով: Ստացվում է, որ դպրոցի տնօրենը, ով պատասխանատու է իր աշխատողների առողջության եւ անվտանգության պահպանության համար, ստացիոնար ուսուցման ժամանակ կարանտինային պայմանների խախտումների համար կարող է ազատվել աշխատանքից եւ միաժամանակ տուգանվել»։

Սուրեն Պարսյան տնտեսություն տուգանք խմբագրի ընտրանի

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին