f

Անկախ

Իրավական գործընթացը այս պահից համարում եմ սկսված. Նարեկ Մալյանը և իր թիմը դիմելու են ԱԱԾ՝ Սորոսի գրասենյակի դրամաշնորհների հարցով


Մոտ մեկ ամիս առաջ ես հայտնել էի որ գոյություն ունի իրավական ճանապարհ Սորոսի գրասենյակի գործունեությունը Հայաստանում կասեցնելու և այդ հիմնադրամին լուծարման տանելու համար: Վերջին մեկ տարում բավական լուրջ դժգոհություններ կան այս «բարեգործական» գործունեության հետ կապված, բայց դրանք հիմնականում արտահայտվում են ցույցերի, բողոքների տեսքով և մեր կողմից ԱԱԾ-ին ներկայացվող հանցագործության մասին հաղորդումը առաջին իրավական գործընթացն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը: 

Մալյանը ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Սորոսի գրասենյակից ստացած դրամաշնորհներով ազգամիջյան բախումներ են անգամ հրահրվում:

«ՀՀ-ում ապրում է մի մարդ՝ ազգությամբ եզդի Սաշիկ Սուլթանյանը, ով մինչև 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսները հրապարակային հայտարարում էր, որ Հայաստանում շատ լավ եղբայրական հարաբերություններ կան հայ և եզդի ազգությունների միջև և նույնիսկ կոչ էր անում նոր իշխանություններին շարունակել այն քաղաքականությունը, որը եղել էր նախկինում: Բայց 2019 թվականի սեպտեմբերին Սաշիկ Սուլթանյանի կյանքում հայտնվում է Սորոսի գրասենյակը, նա ստանում է իր առաջին գրանտը՝ 10 հազար դոլար, և միանգամից փոխում է իր կարծիքը հայ և եզդի ժողովուրդների համակեցության մասին: 2020 թվականին Սուլթանյանը եզդիերեն լեզվով հարցազրույցներ է տվել, որտեղ հայտարարել է, որ եզդիների իրավունքները Հայաստանում պաշտպանված չեն, Հայաստանը չի կատարում իր ստանձնած միջազգային պարտականությունները ազգային փոքրամասնությունների՝ այդ թվում եզդիների նկատմամբ և այն: Հիմա մենք դիմելու ենք ԱԱԾ և մեր պահանջն է լինելու ճշտել Սաշիկ Սուլթանյանի Սորոսի գրասենյակի կողմից ստացած գրանտների իրական նպատակները»:

Ըստ Մալյանի՝ Սաշիկ Սուլթանյանի Սորոսի գրասենյակից գրանտ ստանալուց հետո փորձ է արվում խաթարել և թշնամանք մտցնել հայ-եզդիական հարաբերություններում:

«Այդ հիմքի վրա մենք գնալու ենք հիմնադրամների լուծարման մասին կետի իրագործմանը` եթե հիմնադրամի գործունեությունը վնասում է հանրային առողջությանը, ազգամիջյան թշնամանք է հրահրում և նման այլ բացասական ներգործություն է ունենում հանրության վրա, այն օրենքի ուժով ենթակա է լուծարման»,- ասաց նա:

Մալյանը նշում է, որ հավանաբար շատերը կմտածեն՝  միամիտ բան է, որ իշխանությունները, որոնց խոշոր փայատերերից մեկը Սորոսի հիմնադրամն է, իրենց մեջ տղամարդկություն և ուժ, ինքնիշխանություն կգտնեն և կգնան օրենքի ուժով Սորոսի գրասենյակի լուծարմանը. «Ես կասեմ` կապրենք կտեսնենք: Համենայնդեպս իրավական գործընթացը այս պահից համարում եմ սկսված»,-ասաց Մալյանը:

Անդրադառնալով Սորոսի հիմնադրամի գործունեությանը հայ-եզդիական հարաբերություններում Նարեկ Նալյանը ասաց, որ գրասենյակը իր գործունեության մեջ առաջնորդվում է հետևյալ կերպ. «Նրանք վերցնում են փոքր լոկալ խնդիր, փորձում են այն աճեցնել և որոշ ժամանակ անց այս խնդրի շուրջ փորձում են և փորձելու են հայ և եզդի ժողովուրդների մեջ թշնամանք հրահրել և այդ թշնամանքը հասցնել այն աստիճանի, որ դա դառնա ատելություն, արտացոլվի փողոցներում, լինեն փոխադարձ հաշվեհարդարներ և այդ ժամանակ շատ ուշ կլինի ճշտելու` ինչից սկսվեց այս ամենը: Սա է մեր` Ազգային անվտանգության ծառայությանը դիմելու հիմնական շարժառիթը: Սա մի կաթիլ մեղրի պատմությունն է, ուղղակի այս պարագայում այն գրանտավորված է: Այսինքն` ոչնչից մեծ աղմուկ»,-ասաց նա:

Հարցին` արդյոք Սորոսի հետ կապված պայքարը շարունակելու են և այն ինչ փուլ է տեղափոխվել, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավարը նշեց, որ այդ պայքարը միայն իրեց կազմակերպության շրջանակներում չէ, Սորոսի դեմ պայքարը վաղուց է դուրս եկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման տիրույթից. «Հանրությունն արդեն հասկացել է այդ գրասենյակի իրական նպատակների և իրական պատվիրատուի նպատակների մասին, այստեղ մի կարևոր բան կա, գրասենյակը, որը իրեն հայտարարել է բարեգործական, վայելում է ամբողջ հանրության զզվանքն ու ատելությունը, սա երևի աշխարհում միակ բարեգործական գրասենյակն է, որը գործում է ի հեճուկս բարեգործության»,-նշեց նա:

Նարեկ Մալյան Սորոսի հիմնադրամ

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին