f

Անկախ

Ալեն Սիմոնյանը ստում է. նա ԱԺ-ի իր աթոռից թող նայի դահլիճին և մտքում հաշվի` քանի սորոսական կա դահլիճում նստած». Նարեկ Մալյան


Մեր պայքարի գլխավոր արդյունքները դեռ առջևում են, որոնք «ՎԵՏՕ»-ի թիմը շատ մոտ ապագայում գրանցելու է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով Անկախի այն հարցին՝ թե ինչ արդյունքներ են գրանցել իրենք Հայաստանում Բաց հասարակությունների հիմնադրամի գործունեության դեմ պայքարում, ասաց ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:

Խոսելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցազրույցին, որը տվել էր «Հրապարակ» օրաթերթին, և որում ասել էր. «Սորոսը, իրա հերը կամ որևիցե մեկը ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան, Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին», Նարեկ Մալյանն ասաց, որ Ալեն Սիմոնյանը ստում է, երբ նման հայտարարություն է անում. «Նորմալ պետությունում ԱԱԾ-ն կհավաքեր այդ գրասենյակի ժողովրդին կտաներ հարցաքննության, կհաներ գրանտները, կստուգեր, ինձ էլ վերջում կպարգևատրեր, որ ես իմ բան ու գործը թողած` զբաղված եմ ԱԱԾ-ին նման հարցեր բարձրաձայնելով: Իսկ մեր պետությունում կփորձեն վարչապետի հովանու ներքո, Ալեն Սիմոնյանի ներկայացրածի ներքո այս ամենը տանել կոծկման, Ալեն Սիմոնյանի նման հայտարարությունները կեղծ են, վստահ պնդում եմ, որ իր ասածն իրականությանը չի համապատասխանում: Եթե պարոն Սիմոնյանը տեղյակ չէ տեղեկացնեմ նրան, որ իրենց իշխանության գլխավոր փայատերը հանդիսանում է Սորոսի գրասենյակը: Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի փոխնախագահի իր աթոռից թող նայի դահլիճին և մտքում հաշվի` քանի սորոսական կա դահլիճում նստած և ինչ օրակարգ են պարտադրում մեր պետությանը, դրանից հետո նոր թող փորձի հոխորտալ»,-հավելեց Մալյանը:

Խոսելով իրենց գրանցած արդյունքների մասին Նարեկ Մալյանն ասաց. «Մեր կարևոր արդյունքը այն է, որ ազգայնական գաղափարը Հայաստանում տարբեր զարգացումներ է ապրել քաղաքականության մեջ, սորոսականների դեմքերը պատռված են, նրանք խայտառակված մարդիկ են, ովքեր այսպես ասած բռնի բարեգործություն են անում»:

Ալեն Սիմոնյան Նարեկ Մալյան մամուլի ասուլիս

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդական
«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկ
Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Ավելին
Ավելին