f

Անկախ

Գիտությունն ու կրթությունը մարտնչող տգիտության հովանու տակ


Երբ փորձում ես այս իշխանություններին սոսկ մի բնորոշում տալ, մի հասկացությամբ ձևակերպել, որը հիմնականում ամփոփի մնացած բոլոր հատկանիշները, ոնց էլ պտտվում ես, միտքդ միայն մի բնորոշում է գալիս՝ մարտնչող տգիտություն, մի երևույթ, որ պարապ է ոչ միայն գիտելիքից, այլև բարոյականությունից: Սա ողբերգություն է յուրաքանչյուր ոլորտում, բայց բազմակի աղետ է գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում:

Այս մասին շատ է խոսվել և շարունակում է քննարկվել գրեթե ամեն օր, մանավանդ հանրակրթության չափորոշիչների հրապարակումից հետո: Ուստի անդրադառնանք հարցի սոսկ բարոյական կողմին և բերենք վերջին թարմ օրինակներից մեկը, որ կապված է Հայաստանի ազգային գրադարանի հետ:

Օրերս այս գրադարանը տնօրենի թափուր տեղի համար հայտարարված երկրորդ մրցույթի արդյունքներով (առաջինի ժամանակ ոչ ոք չէր հաղթել) նոր տնօրեն ունեցավ՝ Աննա Չուլյան,  որ մինչ այս Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գրադարանի տնօրենն էր, նաև Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիայի նախագահն է:

Այս լուրն ստանալուն պես անմիջապես հիշեցինք լուսահոգի Ռաֆայել Իշխանյանին, որ ամեն պատեհ առիթով կրկնում էր՝ ողջ խորհրդային շրջանում գրադարանը մի կին տնօրեն է ունեցել՝ Աղավնի Ստեփանյանը, որ լավագույնն էր բոլոր տղամարդ տնօրենների մեջ, ամենահմուտն ու գիտակը: Հիմա ունեցանք երկրորդ կինն այս գրադարանի պատմության մեջ, իսկ լավագույնը կլինի, թե ոչ, ցույց կտա ապագան: Համենայն դեպս հույսեր ներշնչում է:

Բայց տեսնենք, թե ինչ կատարվեց նրա ներկայացման պահին, ինչ վարքագիծ դրսևորեցին նրա նախորդն ու նրան նշանակող գերատեսչության ղեկավարը:  Սա է, որ արժանի է ուշադրության:

Ազգային գրադարանում ներկայացնելով նորընտիր տնօրեն Աննա Չուլյանին՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասել է.

«Մինչև տիկին Չուլյանին ներկայացնելը կցանկանամ շնորհակալություն հայտնել Հրաչյա Սարիբեկյանին այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Նա բավականին բարդ, անցումային փուլում է ստանձնել գրադարանի ղեկավարի պարտականությունները, և ժառանգությունը, որ ստացել էր, նախանձելի չէր: Այն խնդիրները, որ դրված են եղել պարոն Սարիբեկյանի առջև, հիմնականում լուծվել են, և հիմա այդ աշխատանքը կշարունակի տիկին Չուլյանը՝ կրկնապատկելով ջանքերը, և Ազգային գրադարանը կծառայի հիմնական նպատակներին, որոնք ամրագրվել են գրադարանի ստեղծումից ի վեր»:

Սա շատ ուշագրավ է նախ այն առումով, որ մարդու հեռանալիս նրան երախտագիտություն են հայտնում: 2018 թ. մայիսից ի վեր տասնյակներով վաստակաշատ մարդիկ հեռացվեցին ասպարեզից, առանց դրական գեթ կես բառ ասելու, կա՛մ առանց բացատրության, կա՛մ շուրջը նյութված աղմուկ-աղաղակով: Ուղղակի տուն ուղարկեցին: Նրանց ունեցած ավանդի ոչ մի գնահատական: Պարզապես դեն նետեցին անպետք իրի պես: Հիմա պարզվում է՝ սրանք նաև գնահատելու և երախտապարտ լինելու զգացմունքներ էլ ունեն:

Իսկ պատճառը շատ պարզ է, ավելի ճիշտ՝ պարզունակ: Նրանք, ովքեր աշխատանքի են նշանակվել նախորդ իշխանությունների օրոք, ուրեմն «նախկին» են, այսինքն՝ «սև»՝ վատ: Եվ ոչ մի նշանակություն չունի, թե ինչպես են աշխատել կամ ինչքանով կապ ունեն քաղաքականության հետ:  Բոլորը պետք է նորերի նշանակածը լինեն, այսինքն՝ քայլելու կամ քայլածների հետ ինչ-որ կապ պետք է ունենան, գոնե հպատակության ու հավատարմության երաշխիքներ տված լինեն: Եվ եթե այնպես է ստացվել, որ պետք է հրաժեշտ տան նաև նորերի նշանակածներին, ապա պետք է միայն և միայն դրական գնահատական տալ և իհարկե արանքում նախորդներին մի հատ կսմթել:

Եվ ահա պարզվում է, որ տնօրենի արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը «գրադարանի ղեկավարի պարտականությունները ստանձնել է բավականին բարդ, անցումային ուլում»:  Ինչ անցումային փուլի մասին է խոսքը, նոր քաղաքական ուժի իշխանության գալո՞ւ, դա ի՞նչ կապ ունի գրադարանի գործառույթների, նրա գործունեության, խնդիրների ու նպատակների  հետ: Դրանք նույնն են մնում բոլոր իշխանությունների օրոք: Այլ հարց է, թե որքանով է տվյալ իշխանությունն ավելի կամ պակաս հոգածություն ցուցաբերում տվյալ հաստատության խնդիրների լուծման համար և հնարավորություններ ընձեռում: Հիմա հարց է ծագում. եթե նախորդ իշխանությունները վատն էին, ներկաները՝ լավը, ինչպես ընդունված է կարծել, ապա արդյոք դրանից չպե՞տք է  հետևել, որ Հրաչյա Սարիբեկյանը նշանակվել է բավական բարենպաստ անցումային փուլում, թե՞ իշխանություններն ընդունում են, որ իրենց գալով իրոք դժվարին ժամանակներ են սկսվել:

Երկրորդ՝ պարզվում է, որ «ժառանգությունը, որ ստացել էր Հրաչյա Սարիբեկյանը, նախանձելի չէր» (ամենայն հավանականությամբ, ելնելով արձագանքներից, նախարարության պաշտոնական կայքում Արայիկ Հարությունյանի ելույթից այս մասը հանվել է): Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այդ «աննախանձելի ժառանգությունը» թողնողին՝ Տիգրան Զարգարյանին, նույն Արայիկ Հարությունյանի ղեկավարած գերատեսչությունը շնորհել է Ոսկե մեդալ՝ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար: Այն, որ հեղափոխական նախարարը շատ հարցերում է անտեղյակ իր իսկ ղեկավարած ոլորտից, նորություն չէ: Բայց հիմա չոր փաստն այն է, որ մարդուն կարող են Ոսկե մեդալ տալ նաև «աննախանձելի ժառանգություն» թողնելու համար: Սա է այսօրվա կառավարության պատկերն ու որակը:

Մենք չենք գովերգի Տիգրան Զարգարյանին և չենք պնդի, որ նրա գործունեությունն անթերի է եղել, բայց և չենք կարող ուրանալ ամենայն դրականը, որ տեղի է ունեցել նրա ղեկավարման տարիներին: Հենց միայն էլեկտրոնային շտեմարանի ստեղծումը, որ կատարվեց նրա ղեկավարությամբ, վեր է ամենայն գնահատանքից: Եվ կարճ ասենք, անկախացումից ի վեր Հայաստանի ազգային գրադարանում չի եղել ավելի բարենպաստ իրավիճակ, քան Զարգարյանի հեռանալիս էր:

Վերջապես, նախարարը համոզմունք է հայտնել՝ «այն խնդիրները, որ դրված են եղել պարոն Սարիբեկյանի առջև, հիմնականում լուծվել են»: Շատ հետաքրքիր է՝ ի՞նչ խնդիրներ, գուցե նախարարությունը բացի՞ փակագծերը: Կադրային ջա՞րդը, որով որակազրկվեց գրադարանի աշխատակազմը, մասնագետները հեռացան, եկան գրադարանից ոչինչ չհասակցող մարդիկ, անհեթեթ կառուցվածքային փոփոխություննե՞րը, որոնք ցնցումների մեջ էին գցում ակադեմիական շրջանակներին, թե՞ «գագաթնակետը»՝ կարանտինի ժամանակ էլեկտրոնային շտեմարանի  խափանումը անգործության հետևանքով տեղի ունեցած հրդեհի պատճառով(տե՛ս Անկախ ): Գուցե Սարիբեկյանի առջև խնդիր էր  դրվել քայքայե՞լ գրադարանը և դրա՞ համար են երախտագիտություն հայտնում:

Ի՞նչ մտածել մի մարդու մասին, որի ուշքումիտքը միայն մի ուղղությամբ է գործել՝ գրադարան բերել յուրայիններին: Մարդ ինչքան պիտի կլանված լինի այդ մարմաջով, որ ուրբաթ օրն իմանալով՝ ինքը հեռանալու է, մրցույթով չի անցել, երկուշաբթի հրաման տա գիտական գծով փոխնտօրենին՝ գրադարանի երկրորդ դեմքին հանելու և նրա փոխարեն իր ընկերոջը՝ Արքմենիկ Նիկողոսյանին նշանակելու մասին: Եվ բարոյական կողմը դեռ մի կողմ, մարդ տարիուկես հիմնարկություն ղեկավարելուց հետո ինչքան վարչական գիտելիքներից պիտի զուրկ լինի, որ չհասկանա՝ այդ հրամանը չի կարող իրավական ուժ ունենալ: Դրա՞ համար են երախտագիտություն հայտնում:

Վերջերս պարզվեց, որ գրադարանում մի երախտավոր էլ կա, որ կարելի է ասել՝ նախարարության նվերն է մեր մտավոր հասարակայնությանը: Գրականության հանրահռչակման բաժնի վարիչ Մարգարետ Ասլանյանին դուր չեն գալիս հայ գրականության և գրականագիտության որոշ ներկայացուցիչներ, որոնք նրա աշխարհայացքով հավանաբար ժամանակակից չեն, հետևաբար՝ «նախկին»: Եվ դա հիմք է դարձել սույն տիկնոջ համար, որ այդ գրողներին ու գրականագետներին անվանի «հետույքից հետույք ճախրող», «սապլյակ», «աղբազանգված արարածներ», որոնց վրա անգամ թքելն է ափսոս» (տե՛ս Առավոտ ): Այս ոգով ու մտքով են ահա գրականությունը հանրահռչակում արդի Հայաստանի ազգային գրադարանում:

Հետևաբար վստահաբար կարող ենք ասել, որ հենց Հայաստանի ազգային գրադարանի նորանշանակ տնօրենն է իր պարտականությունները ստանձնում բարդ, անցումային փուլում, իրոք աննախանձելի ժառանգություն է ստացել, և նրա համար հեշտ չի լինելու աշխատել մի նախարարության հովանու տակ, որտեղ ամեն ինչ գլխիվայր է՝ սկսած բարոյականությունից և վերջացրած տարրական գիտելիքներով:

Անահիտ Հարությունյան

մշակույթ Հայաստան Հայաստանի ազգային գրադարան ԿԳՄՍ նախարարություն խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Այս պահի դրությամբ Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը․ Էլինար Վարդանյան
Պետք է մեր վճռական ձայնը բարձրացնենք և թույլ չտանք գործող իշխանությանը նորից պառակտել մեր հերոսական և մարտնչող ազգը․ Ավետիք Չալաբյան
Տարածաշրջանային լարված իրադրության պայմաններում տեղեկատվական գործիքների ճիշտ և օպերատիվ կիրառումն առանձնահատուկ նշանակություն ունի․ Տիգրան Աբրահամյան
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8․4 հա տարածքում բռնկված հրդեհները
Քարաթափում՝ Ալավերդիում
Ազատության պողոտայում BMW է այրվել
Վայոց ձորում խոշոր եղջերավոր կենդանիներով բեռնված ավտոմեքենան գլորվել է ձորը
Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին` հոբելյանական փառատոն
Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն այլեւս քաղաքական բանտարկյալ է. ԲՀԿ հայտարարությունը
Եթե նախկինում կար մեկ ազգ, երկու պետություն, այժմ կա մեկ ազգ, մեկ բանակ․ Վահրամ Պետրոսյան
Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է հաստատվել
ՅՈՒՆԻՍԵՖ․ Հակամարտությունները, կլիմայական ճգնաժամը և ՔՈՎԻԴ-19-ը հսկայական վտանգ են ներկայացնում կանանց և երեխաների առողջության համար
Կորոնավիրուսով վարակման 429 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ
Քաղաքական հետապնդում չկա՞. Հոգով կույրերի ժամանակը
Էրիկ Բազինյան. «Ինչպես ռինգում, այնպես էլ կյանքում պետք է ամեն ինչ անել հաղթող դուրս գալու համար»
Անկում՝ կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքից առաջ
«Ժողովուրդ». Սնանկության դատարանի դատավորները դիմումներ են գրում. գործընթացը սկսված է
Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Դատական համակարգում բարեփոխումներ են արվելու աննադանիբեկյանակերպ ու մնացականմարտիրոսյանանման երևույթներին ավելի բարձր պաշտոններ շնորհելու համար
«Հրապարակ». Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել
«Ժողովուրդ». Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է. գործարքները նվազել են
«Հրապարակ». Սկանդալային առաջարկ. ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին վախեցնում է արտահերթ ընտրություններով
«Ժողովուրդ». ՍԴ ճգնաժամը նոր է սկսում․ Վահե-Հրայր «կոալիցիա» է ձևավորվել
Պետությունը չի հոգում բժիշկների կարիքները, ոչ հատուկ արտհագուստ տրամադրելով, ոչ էլ նորմալ քանակի դիմակ տալիս
Ավելին
Ավելին