«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի կառավարությունը հերքում է Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի հնարավոր հրաժարականի մասին տվյալները: Գրում է Gazeta.ru-ն:
«Ռոուհանին կմնա մեր երկրի հետ մինչև իր նախագահության ժամկետի ավարտը», - ընդգծել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը:
Նա նաև հավելել է, որ նախօրոք հերքում է բոլոր այն հաղորդագրությունները, որոնք կարող են ապագայում հայտնվել լրատվամիջոցներում:
Անցյալ շաբաթ իրանական ԶԼՄ-ներում լուրեր էին հայտնվել պետության ղեկավարի պաշտոնից Ռոուհանիի հնարավոր հրաժարականի մասին: Նախագահին սատարող աղբյուրները պնդում են, որ այս ամենի հետևում կանգնած է իսլամական կոնֆերանսի պահապանների կորպուսին մոտ կանգնած նախկին պահպանանողական պատգամավոր Ալիրեզա Զաքանին: