Գրեթե 37,5 հազար դոլարով վաճառքի է հանվել Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի ստորագրված Աստվածաշունչը: Այս մասին հայտնում է TMZ պորտալը: Գրում է Gazeta.ru-ն։
Սուրբ գիրքը վաճառում է «Moments In Time» խանութը, որը վաճառում և գնում է հայտնի մարդկանց ինքնագրերով տարբեր իրեր:
Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ իբրև Թրամփի կողմից ստորագրված Աստվածաշունչ է վաճառվում:
2019թ․ լրատվամիջոցները հայտնել էին, որ eBay առցանց խանութում 325 դոլարով Աստվածաշունչ է վաճառքի հանվել, բայց ավելի ուշ մասնագետները պարզեցին, որ ստորագրությունը կեղծ է: