ԱՄՆ-ում COVID-19 կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 24 հազարով և հասել 6 301 451-ի: Գրում է Russian.rt.com-ը։
Ինչպես նշում է РИА Новости լրատվական գործակալությունն, այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները:
ԱՄՆ-ում համաճարակի սկզբից ի վեր COVID-19-ից 189,221 մարդ է մահացել:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ վերջին ամսվա ընթացքում ԱՄՆ-ում COVID-19 կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը 38% -ով նվազել է: