f

Անկախ

Ֆրանսիայի նախագահը Աստրիդ Փանոսյանին պարգեւատրել է «Վաստակի համար» Ազգային շքանշանով


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Աստրիդ Փանոսյանին պարգեւատրել է «Վաստակի համար» Ազգային շքանշանով։ Այս մասին իր թվիթերյան էջում նշել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

«Իմ ամենաջերմ շնորհավորանքները Աստրիդ Փանոսյանին Ելիսեյան պալատում գեղեցիկ արարողության ժամանակ «Մերիտա ազգային շքանշանի ասպետ» ճանաչվելու եւ «Վաստակի համար» Ազգային շքանշան ստանալու առիթով։ Արժանի պարգեւ այս նվիրված ու սրտացավ կնոջ համար»,- գրել է նա։

 

 

Նշենք, որ Աստրիդ Փանոսյանը «Առաջ, Հանրապետություն» ֆրանսիական կենտրոնամետ լիբերալ քաղաքական կուսակցության համահիմնադիրն է: Նա նաեւ զբաղեցրել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային տեխնոլոգիաների նախարարի խորհրդականի եւ նրա աշխատակազմի անդամի պաշտոնը։

Աստրիդ Փանոսյանը Ֆրանսիայի կոմերցիայի Բարձրագույն դպրոցի, ինչպես նաեւ Փարիզի Քաղաքական հետազոտությունների IEP ինստիտուտի շրջանավարտ է։

Աստրիդը նաեւ Հարվարդի համալսարանում ստացել է պետական կառավարման մագիստրոսի աստիճան:

Փանոսյանը խորհրդական է աշխատել ամերիկյան AT Kearney քոնսալթինգային ընկերությունում, եղել է «Groupama» ֆրանսիական խոշոր ապահովագրական ընկերության գլխավոր քարտուղարը։ 2015 թվականից «Unibail-Rodamco» անշարժ գույքի ֆրանս-նիդերլանդական ընկերության գլխավոր տնօրենն է։

Աստրիդ Փանոսյան Էմանուել Մակրոն պարգևատրում Ֆրանսիա Աշխարհում

Այլ հոդվածներ հեղինակից

Արցախցի կանայք հանդիպեցին ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ, նրան նամակ հանձնեցին՝ ներկայացնելով Արցախում տիրող իրավիճակը
Ֆրանսիան պատասխան միջոցներ Է պատրաստում Էրդողանի վիրավորական հայտարարությունների պատճառով
Ճապոնիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 3.8 մլն դոլար դրամաշնորհ. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը
Թրամփը  հայտարարել  է, որ Բայդենն «Աստծո դեմ է»
Կենսաթոշակի նշանակման, վերահաշվարկի կամ թաղման նպաստի համար Արցախից ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիները կարող են դիմել նաև Հայաստանում
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ղրիմի կամավորականների միության ղեկավար Արմեն Մարտոյանին
Իշխող «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Տիգրան Ուլիխանյանին փոխարինեց ցուցակով հաջորդ թեկնածուն
Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ. կան վիրավորներ. ՊՆ
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 4.25 տոկոս. ԿԲ
ԱՀԿ-ն եվրոպական երկրներին խորհուրդ է տալիս ուժեղացնել կորոնավիրուսի դեմ պայքարը
Հայաստանը գրեթե 18 մլն դոլարի վարկ կստանա
Հետաքննություն Արցախից․ ֆոտոլրագրողին հաջողվել է ողջ մնալ ու պատմել կատարվածը. Մեդիա պաշտպան
Քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների համատեղ ասուլիսը. ուղիղ
ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ զոհեր և վիրավորներ չկան. Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների. Շուշան Ստեփանյան
Աշխարհի  ամենահարուստ միլիարդատերերը մեկ օրվա ընթացքում ավելի քան 14 միլիարդ դոլար են կորցրել
Նոր նվիրատվություններ՝ ի զորակցություն Արցախի. Մայր Աթոռ
Բայց հաղթանակը օդից չի ընկնելու: Հաղթանակի համար հարկավոր է բեկում:
Նիկոլ Փաշինյանի սեփական «կետը»
Թող չվախենան՝ միշտ ստեղ ենք, ապահով ենք, լավ ենք. նոր տեսանյութ առաջնագծից
Թշնամին կարողացել է հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին
Ռազմական դրության պայմաններում զինվորին տաքացնելու համար ծառ կտրողի նկատմամբ քրգործ է հարուցվել․ Արկադի Խաչատրյան
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՊԲ նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանը տարիներ ի վեր եղել է թշնամու ահ ու սարսափը․ Վահրամ Պողոսյան
Պարզ է արդեն, Միացյալ Նահանգները խոչընդոտում են Արցախ խաղաղապահների մուտքն, ինչի համար Պոմպեոն այդ շոուն կազմակերպեց, իմանալով հանդերձ, որ հրադադար չի լինելու։
Կորոնավիրուսից մահացած 26 անձանցից ամենաերիտասարդը 52-ամյա տղամարդ է.նրանցից մեկը ուղեկցող հիվանդություն չի ունեցել
Ավելին
Ավելին