f

Անկախ

Սա շատ ուշացած քայլ է․ թուրքագետը՝ Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին


«Սա շատ ուշացած քայլ է, որը չի կարող ունենալ այն ազդեցությունը, որը կունենար, եթե Սիրիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչեր և դատապարտեր մինչև սիրիական հակամարտության մեկնարկը կամ դրա սկզբնական տարիներին»,- ասում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ մեկնաբանելով Սիրիայի խորհրդարանի կողմից  այսօր 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձևի ընդունումը։

Իսպիրյանը նշում է, որ նման բանաձևեր Սիրիայի խորհրդարանում բազմիցս են հայտնվել, սակայն չեն ընդունվել՝ Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար, ինչպես նաև ելնելով  մուսուլմանական համերաշխությունից։ 

«Սակայն Էրդողանի վերջին հայտարարությունը, որ այսուհետ, եթե  հարձակում լինի թուրք զինվորների նկատմամբ, այլևս չեն նայելու Սոչիի և Աստանայի պայմանավորվածություններին և հարվածելու են Սիրիայի կառավարական ուժերին ամեն տեղ, իրավիճակը փոխեց։ Այսպիսով Էրդողանը  ուղիղ ձևով պատերազմ հայտարարեց Սիրիային։  Սրանից հետո Սիրիային այլ բան չէր մնում, քանի իր ձևով ցավեցնելու Թուրքիային»,- ասում է Իսպիրյանը՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը Սիրիայի պատասխանն էր Թուրքիային։ 

Հարցին, թե ինչ նշանակություն կունենա պատերազմական իրավիճակում գտնվող և քայքայված տնտեսությամբ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Իսպիրյանը պատասխանում է․ «Այդ ճանաչումը Թուրքիայի համար այնքան ծանր ու դաժան չէ, ինչպես մյուս երկրների դեպքում է, կամ եթե մինչ այս դա տեղի ունենար։ Սակայն ամեն դեպքում սա Թուրքիայի համար բավականին  տհաճ է, քանի որ աշխարհի քարտեզի վրա ևս մեկ երկիր ավելացավ, որ ճանաչում է Հայոց ցեղապսնությունը։ Չեմ կարծում, որ այդ իրողությունը Թուրքիայի համար որևէ նշանակություն չունենա»։ 

Անդրադառնալով տեղի ունեցածի նշանակությանը Հայաստանի ու հայության համար՝ Իսպիրյանն ասում է, որ դա մեզ համար բարոյական նշանակություն ունի։

« Ցեղասպանության տարիներին Սիրիայի ժողովուրդը առաջինն է ձեռք մեկնել ու փրկել հազարավոր հայերի։ Տարօրինակ է, որ այսքան ուշ են իրենք ճանաչում Հայոց ցեղասպանությունը»,- ասում է նա։ 

Նշենք, որ վերջին շրջանում Սիրիայի տարածքում թուրք-սիրիական ռազմական բախումներ են տեղի ունենում։ Պատճառն իրողությունն է, որ սիրիական բանակը բարելավում է իր  դիրքերը։ Ի պատասխան՝ թուրքական կողմի  աջակցությունը վայելող ուժերը ռմբակոծում են սիրիա-ռուսական բազաները։ Սա էլ հիմք դարձավ, որ որ սիրիական  կողմը պատժիչ գործողություններ նախաձեռնի։ Մեկ ամսվա մեջ 14 թուրք զինվոր է սպանվել, 45-ից ավել զինվորական  վիրավորվել է։ Թուրքիան ևս  պատասխան գործողություններ է նախաձեռնել։ Իրավիճակը կայունացնելու ուղղությամբ ռուս-թուրքական բանակցությունները դեռևս անարդյունավետ են։

Հայոց Ցեղասպանություն Սիրիա Թուրքիա Խմբագրի ընտրանի Անդրանիկ Իսպիրյան տարածաշրջան

Այլ հոդվածներ հեղինակից

Կապանում 17-ամյա աղջկա մոտ կեղծ ռուսական թղթադրամներ են հայտնաբերվել
3 խոշոր խախտում՝ հանրաքվեի հարցում
25 թեկնածու 1 մանդատի համար. Իրանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ
Փաշինյանի «Մյունխենյան սկզբունքների» հակառակ կողմը
Սպանություն Արմավիրի մարզում. կասկածյալը նախկին ոստիկան է
Ազգային ժողովում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար. Antifake.am
Քլինթոնը Թրամփին  Պուտինի  խամաճիկ է անվանել
Մակրոնը Եվրոպայի համար նոր միգրացիոն ճգնաժամ է կանխատեսել
Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը չեն կարողանա օգտագործել SussexRoyal ապրանքանիշը
Եկատերինբուրգում կկայանա գեղեցկության առաջնություն, որին կմասնակցի նաև Հայաստանի պատվիրակությունը
Սկորսեզեն նամակ է գրել «Մակաբույծներ» ֆիլմի ռեժիսորին
Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է. Փաշինյան
Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել
Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունն ընդունվեց ամենաջերմ ու անվերջ ծափահարություններով
Հայ թավջութակահարները մրցանակների են արժանացելԱննա Կուլի անվան միջազգային մրցույթում
Արդ, կոչ ենք ուղղում Ձեզ, պարոն Վարչապետ, սկսել հրապարակային երկխոսություն Սահմանադրական դատարանի անդամների հետ:
Չինաստանում կորոնավիրուսից ավելի քան 2,3 հազար մարդ է մահացել
«Մաս չկազմել բռնապետական ռեժիմի հաստատման գործընթացին»․ «Վերնատուն» ակումբ
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն Արցախում անցկացրել են Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ
Սրա տակ դրված են անձնական բարդույթներ և ոչնչություն լինելու գիտակցման հետևանքներ:
ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կապ հաստատել իրենց հետ
Լարսի ճանապարհը բեռնատարների համար փակ է. ռուսական կողմում կուտակված է 335 բեռնատար
«Ժողովուրդ». Մարզերում հանրաքվեի քարոզարշավը կհամակարգեն մարզպետները եւ այդ տարածքից ընտրված պատգամավորները
ՀՆԱ-ին սպասելիս
Ավելին
Ավելին