Վրաստանի վարչապետին կից COVID-19- ի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը երկրում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի պատճառով արգելել է հարսանիքների, տարեդարձերի, հոգեհանգստի և նմանատիպ այլ միջոցառումների անցկացումը: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով կառավարության վարչակազմի ղեկավար Նատիա Մեզվրիշվիլիի հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Կանոնակարգն ուժի մեջ է մտնում հինգշաբթի՝ սեպտեմբերի 10-ին:
«Փաստացիորեն մենք վերադառնում ենք ավելի վաղ գործող սահմանափակումներին», - պարզաբանել է Մեզվրիշվիլին:
Վրաստանի Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1773 դեպք, մինչ դեռ 5,882 մարդ վիրուսի կասկածի պատճառով մնում է բժշկական հսկողության տակ, իսկ 390-ը գտնվում են հիվանդանոցներում: Երկրում վարակից ապաքինվել է 1,321 հիվանդ, 19 մարդ մահացել է: