«Քարդաշյանների ընտանիք» ամերիկյան ռեալիթի շոուն փակվում է։ Շոուն եթերում եղել է 14 տարի շարունակ: Այդ մասին ինստագրամի իր էջում հայտնել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Գրում է Gazeta.ru-ն։
«Ծանր սրտով ամբողջ ընտանիքով դժվար որոշում ենք կայացրել հրաժեշտ տալ «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուին: ... Այդ շոուն մեզ այնպիսին դարձրեց, ինքպիսին կանք», - գրել է մոդեը:
Նա նաև հայտնել է, որ վերջին եթերաշրջանը եթեր կհեռարձակվի 2021 թ․ սկզբին:
14 տարվա ընթացքում թողարկվել է ռեալիթի շոուի 20 եթերաշրջան: