f

Անկախ

Ապշեցնող պարզունակություն. Էլինար Վարդանյան


Գույքահարկի բարդ ու խիստ վիճահարույց խնդիրը վարչապետ Փաշինյանը այսպես ներկայացրեց իր հանդիպումներից մեկում. «Ոչ մի բան չի լինի, եթե ձեզնից յուրաքանչյուրը 2 տուփ ծխախոտ պակաս ծխի, էդ 2 տուփ ծխախոտի փողը վճարի բյուջե։ Մի շիշ օղի պակաս խմի, էլ չեմ ասում՝ երկու շիշ, էդ փողը վճարի բյուջե»։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ  Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Նոր օրենքը սկսելու է գործել հունվարի 1-ից, թեեւ այսօր շատերի համար դեռեւս տեսանելի չեն գույքահարկի օրենքի փոփոխությունների հետեւանքները, որովհետեւ գույքահարկի վերջնական բեռը կզգան մի քանի տարի անց, երբ օրենքը գործի ամբողջ ծավալով։ 

 Ամիսներ առաջ հնչել են շատ լուրջ հակափաստարկներ այդ օրենքի վերաբերյալ՝ լուրջ մարդկանց, լուրջ մասնագետների, բայց վարչապետ Փաշինյանը դրանցից ոչ մի հետեւություն չի արել եւ խնդրի ընկալումը ցավոք, մնացել է մի շիշ օղու խորության վրա։

Այդ պատճառով մեկ անգամ եւս փորձենք հիշեցնել առավել կարեւոր հակափաստարկները, որոնք առնչվելու են բնակչության զգալի հատվածին.

1. Շատ մեծ թվով ընտանիքներ, որոնք մինչ այս պահը չեն մուծել գույքահարկ, հիմա պարտավորված են լինելու դա անել. սա նոր իրողություն է, որի հետեւանքներն ամենեւին պարզ չեն։

2. Ֆինանսական մեծ բեռ է առաջանալու այն մարդկանց համար, ովքեր ունեն արժեքավոր գույք։ Ֆինանսական մեծ միջոցներ ունեցողների համար դա հիմա խնդիր չէ, եւ չի էլ լինելու։ Սակայն շատերը անշարժ գույք ձեռք են բերել տասնհինգ-քսան տարի առաջ, երբ գույքի շուկայական արժեքը անհամեմատ ցածր էր, ոմանք ստացել են որպես ժառանգություն, երրորդներին գույքը բաժին է հասել Խորհրդային Միության շրջանից։ Այսօր այդ մարդկանցից շատերի եկամուտը բավականին ցածր է (գիտնականներ, դասախոսներ, բժիշկներ, ուսուցիչներ, մշակույթի գործիչներ)։ Այս մարդկանց գույքահարկի ծանր բեռը ծխախոտի եւ մեկ շիշ օղու հետ համեմատելը ազնիվ չէ։

3. Գույքահարկի բարձրացումը բարդ իրավիճակ է ստեղծելու այն սոցիալական շերտի վրա, որոնք բնակարան ձեռք են բերել հիփոթեքային վարկավորմամբ՝ առաջնորդվելով պետության հետ հարաբերությունների՝ բոլորովին կարգավորումներով։ Խոսքը հիմնականում միջին խավի մասին է, որոնք իրենց թույլ են տվել՝ ձեռք բերել բնակարաններ քաղաքի՝ իրենց նախընտրած՝ նաեւ այսպես կոչված թանկ վայրերում։ Երբ գույքահարկի մասին օրենքի փոփոխությունները կսկսեն գործել ողջ ծավալով, այդ մարդկանց համար լրացուցիչ խնդիրներ են առաջ գալու։ Վարկային պարտավորություն ունեցողի համար յուրաքանչյուր չնախատեսված ծախսը սարսափելի ծանր բեռ է։

4. Գույքահարկի բարձրացումն իր ազդեցությունն է ունենալու ծառայությունների ոլորտի վրա՝ ռեստորաններ, սրճարաններ, խանութներ, փոքր հյուրանոցներ, վարսավիրանոցներ եւ այլն, որոնք վարձակալում են իրենց տարածքները։ Գույքահարկի գանձումը ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո այն կանդրադառնա ծառայությունների գների, այդ թվում՝ տների եւ տարածքների վարձակալության եւ տնտեսության այլ ոլորտների, արտադրական շենք-շինությունների վրա։

5. Եվ ի վերջո այդքան պարզունակ չի լինելու ազդեցությունը անշարժ գույքի շուկայի վրա, երկրում եւ արտադրական ոլորտում ներդրումների վրա։ Մեր անշարժ գույքի շուկան արդեն իսկ օտարերկրյա քաղաքացիներին չի հրապուրում։ Միայն հուլիսին օտարերկրյա քաղաքացիների կողմից գրեթե կրկնակի ավել գույք է վաճառվել, քան ձեռք է բերվել։ Արդեն իսկ կարելի է կանխատեսել, թե գույքահարկի ամբողջ ծավալով գանձման դեպքում ինչպես է անդրադառնալու շուկայի վրա։

Հետեւանքներն ավելի ծանր են լինելու, քան պատկերացնում ենք։ Պարզապես առայժմ ժամանակ ենք շահում գույքահարկի վերջնական բարձր դրույքաչափերին անցումը մի քանի տարիների սանդղակով իրականացնելու միջոցով։ Գույքահարկի վերջնական բեռը եւ դրա հետեւանքները տեսանելի կլինեն մի քանի տարի անց։

Հայաստան Էլինար Վարդանյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Այլ հոդվածներ հեղինակից

Նիկոլի հրաժարականի պահանջով ավտոերթ Երևանում,ուղիղ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք. մահացել է 6 մարդ
Սուրեն Սահակյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել (ֆոտո, վիդեո)
Կարևոր արձանագրումներ Վազգեն Մանուկյանի ելույթից վանաձորցիների հետ հանդիպմանը
ԱՄՆ-ում  մեկ  օրում  կորոնավիրուսի ավելի քան 200 հազար դեպք  է հայտնաբերվել
Հայտնի բժիշկը՝ աշխարհում  տարեկան  20  միլիոն մարդու մահվան պատճառի մասին
Լուկաշենկոն հայտարարել է, որ կառավարությունը սխալներ է թույլ տվել
Ռուսաստանում մեկ օրում  կորոնավիրուսի 24 092 դեպք է  հայտնաբերվել
Իրանում  ԱՄՆ պատժամիջոցները ցուցադրականություն են   անվանել
Լռութեան ձայնը...
Փաշինյանն ունի թիմ, և դա «Իմ քայլը չէ». մի 20 հոգի, հիմնականում՝ օտարերկրյա լրտեսներ. Վազգեն Մանուկյան
Բանակը վերականգնելու համար առնվազն 2-3 տարի պետք է, այդ ընթացքում չկա որևէ հիմար, որը պատերազմ կսկսի․ Վազգեն Մանուկյան
Վանաձորում հանդիպումը քաղաքացիների հետ անցնում է ջերմ մթնոլորտում։
Արդյունքում մարդիկ "ռուս-թուրքական" դավադրությամբ բացատրությունների ծուղակն են ընկնում ու նման պրիմիտիվ մտածողության արդյունքում
Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք․ Վազգեն Մանուկյան
Դա կազմակերպված էր, ես գիտեմ՝ ով է կազմակերպել և ոնց. Վ․ Մանուկյանը՝ Գյումրիի միջադեպի մասին
Ովքե՞ր են կանգնած Շիրակի մարզում Փաշինյանին սատարող խմբակի հետևում. «Հրեշ» Անդոնը, «Աբորտ» Անոն և Մուշուրբա «վաճառողը»
Մենք ունենք կարճ ժամանակ ՝մի քանի ամիս՝ Հայաստանի ոչնչացման ծրագիրը կանգնեցնելու․ Անդրանիկ Թեւանյան
Սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղների ջարդոնի, թափոնի արտահանման նկատմամբ
Մեր ժողովուրդը խուճապի մատնվող չէ, ուղղակի վատ են զգում՝ պատուհանից նայում են, թուրք են տեսնում է, այնպես չէ, որ խեղճ է. Շուռնուխի համայնքապետ
Ապաշնորհների ու դավաճանների խմբակն ընդամենը երկուսուկես տարում քանդեց Հայաստանի նույնիսկ ամենակայացած պետական ինստիտուտները
ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան և Վանաձորի պետական համալսարանը ստացան հավատարմագրում 4, Ավանդական բժշկության համալսարանը՝ 2 տարով
Վազգեն Մանուկյանը հանդիպում է վանաձորցիների հետ
Գյումրիում ընդդեմ Վազգեն Մանուկյանի ակցիան կազմակերպել են Անդրանիկ Քոչարյանը և ռազմական ոստիկանության պետը
Ավելին
Ավելին