f

Անկախ

Աբովյան քաղաքի 33-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ համաքաղաքացու սպանության համար


ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է սպանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. հունիսի 23-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 33-ամյա բնակիչը վիճաբանել է նույն քաղաքի մեկ այլ բնակչի հետ՝ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բակում անհասցե հայհոյանքներ հնչեցնելու հարցի շուրջ: Աբովյան քաղաքի բնակիչը, պարզաբանումներ ստանալո նպատակով, 33-ամյա տղամարդու հետ հանդիպելու ցանկություն է հայտնել, սակայն տեսնելով, որ հանդիպումը չի կայանում, 33-ամյա տղամարդու  շրջապատում հայհոյանքներ է հնչեցրել վերջինիս հասցեին` այդ կերպ նրան պարտադրելով հայհոյանքներից վիրավորված անձամբ հանդիպել իր հետ:

2019թ. հուլիսի 15-ին` ժամը 21:00-ի սահմաններում, երբ 33-ամյա տղամարդն իր կողմից վարվող «NISSAN MARCH» մակնիշի ավտոմեքենայով գտնվել է Աբովյան քաղաքում գործող  համակարգչային խաղերի սրահի մոտ, համաքաղաքացին, դանակը ձեռքին,  նրան հանդիպելու նպատակով՝ հայհոյանքներ հնչեցնելով, մոտեցել է սրահին, որի մասին 33-ամյա տղամարդը  հեռախոսազանգով տեղեկացրել է եղբորը: Վերջինս իր կողմից վարվող  «INFINITI FX 35» մակնիշի մեքենայով գնացել է նշված համակարգչային խաղերի սրահ:

Քիչ ժամանակ անց եղբայրները,  համաքաղաքացուն կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ, իրենց հետ վերցնելով նախապես ապօրինի կերպով ձեռք բերված հրազենը, գնացել են Աբովյան քաղաքի դպրոցներից մեկի խաղահրապարակ, որտեղ մի խումբ անձանց հետ խմբի կազմում,  հարվածներ են հասցրել  Աբովյան քաղաքի բնակչի գլխին  և մարմնի տարբեր մասերին, որի ընթացքում 33-ամյա տղամարդը կրակել է վերջինիս կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի  մարմնական վնասվածքներ, որի հետևանքով  վերջինս  տեղում մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)  2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

33-ամյա տղամարդու մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

ՀՀ Քննչական կոմիտե

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին