f

Անկախ

Գյումրին ինձ համարում է իր երախտավորը, ինձ էլ ի՞նչ կոչում է պետք․ Ֆելիքս Գրիգորյան


Մանկաբարձ, գինեկոլոգ, ՀՀ վաստակավոր բժիշկ, Գյումրու պատվավոր քաղաքացի, Գյումրի քաղաքի երախտավոր և իր խոսքով ասած՝ իր քաղաքը անչափ սիրող ԼԵՆՆԱԳԱՆՑԻ Ֆելիքս Գրիգորյանն իր երջանիկ մանկության, իմաստալից ու պատվով հաղթահարվող դժվար ճանապարհի մասին միշտ նույն պատրաստակամությամբ ու սիրով է պատմում։

«Ծնվել եմ ծառայողի ընտանիքում, հայրս պետական-կուսակցական աշխատող էր, մայրս՝ վաստակավոր ուսուցչուհի,  իդեպ, նա եղել է հանրապետության յոթերորդ վաստակավոր ուսուցչուհին»։

Մանկությունն անց է կացրել գյումրեցիներին քաջ հայտնի ներկարար Նշխունի բակում, մեր հարցին, թե ով է ներկարար Նշխունը, բժիշկը ժպիտով պատասխանեց՝ գյումրեցիները շա՜տ լավ գիտեն ներկարար Նշխունի տունն էլ, տեղն էլ․․․

Հագեցած, սիրուն մանկություն է ունեցել վաստակավոր բժիշկը․ «Չնայած սոցիալական դժվարություններին, ուրախանում էինք ամեն մի փոքր ու աննշան թվացող մանրունքից․․․քառակուսի, փոքր իրիսներ էին բաժանում դպրոցում՝ ամեն մեկիս 4 հատ, մենք ավելի փոքր էինք, այնքան էինք վախենում թաղի «խուժան»  տղաներից, ովքեր տալիս էին գլխներիս ու խլում կոնֆետները, դա էր պատճառը, որ ստանալուն պես, անմիջապես ուտում էինք կոնֆենտերը․․․Ի՜նչ քաղցր էին․․․մեր մանկության պես քաղցր․․․ Մանկություն ասելիս հիշում եմ մեր բակային խաղերը՝ բազմազան ու հետաքրքիր, դե իսկ ձմռանը շուն լծելը, չմուշկներով մեքենաների հետևից բռնված սահելը, գյուղերից շաքարի ճակնդեղ տեղափոխող սայլերի վրայից ճակնդեղ թռցնելը իսկական երջանկություն էր»։

Բժիշկը ցավով է նշում, որ իր տեսած ու վայելած մանկությունն ընդհանրապես ոչ մի աղերս չունի այսօրվա մանկության հետ, երբ երեխային բակ դուրս հանելը համարյա անհնարին է դարձել, քանի որ վիրտուալ կյանքը գողացել է մանկության գույները։

«Փողոցում մեծացանք, բայց ոչ մեկս փողոցային չդարձանք․․․ Մեր թաղում չեղավ գոնե մի տղա, որ իր տեղը չգտներ այս կյանքում, բոլորս զբաղվում էինք պրոֆեսիոնալ սպորտով, մենք մեր թաղում  ունեցանք հանրապետության բասկետբոլի, ըմբշամարտի, ֆուտբոլի չեմպիոններ, սպորտի վաստակավոր գործիչներ»: Ի դեպ, Ֆելիքս Գրիգորյանը նույնպես նրանց շարքերում է՝ սպորտային աշխարհի վառ ներկայացուցիչ։

Ուսումն սկսել է 20-րդ  դպրոցից, աշխատանքային ստաժ չունենալու պատճառով բուհ ընդունվելու առաջին փորձը ապարդյուն է եղել, նպատակին հասնելու համար Ֆելիքս Գրիգորյանն ընդունվեց աշխատանքի գուլպա–նասկեղենի արտադրամասում, ինչից հետո, ավագ եղբոր խորհրդով ընդունվեց Երևանի բժշկական համալսարան։

Առաջին տպավորությունը բժշկության բարդ ճանապահ ոտք դնելիս բժիշկը երբեք չի մոռանում, առիթի դեպքում էլ ժպիտվ է հիշում անցյալ դարձած դիպվածը։ «Մարդու կառուցվածքն ուսումնասիրելու համար առաջին անգամ մտանք դիահերձարան․․․ Ֆարմալինի սպեցիֆիկ հոտը միանգամից ճնշող աուրա ստեղծեց։
Դասամիջոցին մտա դիմացի սրճարանը, մի բաժակ սուրճ ու մի բուլկի վերցրեցի․․․ Սուրճի առաջին իսկ  կումից քիթս ընկավ դիահերձարանում զգացածս հոտը, չկարողացա զսպել սրտխառնոցս, և նստած տեղում եղավ ամենատհաճը»,- ժպտում է:- Մոտեցավ հավաքարարը, սկսեցի ներողություն խնդրել ու ի զարմանս ինձ, ոչ մի արտասովոր բան չտեսավ մաքրուհին, ընդամենը հանգիստ հարցրեց․  «Տղա ջան, առաջին անգամն է՞իր պրակտիկայի եկել»: Եվ ես հասկացա, որ նման դեպքերի միշտ են ականատես եղել այդտեղ»։

Անցան օրեր, սովորեցի այդ հոտին էլ, դիակին էլ, ամեն ինչի սովորեցի։ Սկզբում աշխատեցի պաթոլոգիաանատոմիական ուղղությամբ, արեցի բազմաթիվ ներդրումներ, Գյումրիում նորմալ լաբորատորիա ունենալու ուղղությամբ: Հաջողվեց»։

Կյանքի ահավոր ու անդառնալի մի հարվածից հետո, երբ երիտասարդ բժիշկը կորցնում է սիրելի ավագ եղբորը, իր խոսքով ասած, այլևս չկարողանալով տեսնել դիակ ու վերջացած կյանք, վերապրոֆիլավորվում է՝ դառնալով   մանկաբարձ գինեկոլոգ։

Սկսվում է անթիվ ու անհամար ծնունդների բերկրալից պահերով ապրելու ժամանակահատվածը, երբ նոր կյանքը սկսվում է աչքիդ առաջ, երբ ամեն օրդ հագենում է երջանիկ մայրերով ,  նորաթուխ կյանքերով ու իրականացած երազանքներով, երբեմն էլ այդ ուղին մթագնող բարդ դեպքերով․․․

Հարցին, թե մոտավորապես քանի ծնունդ է ընդունել, բժիշկը պատասխանեց գյումրիերեն․ 
«Մի քաղաքի չափ, մոտ 36 հազար ծնունդ, զույգերն ու եռյակներն էլ եթե ներառենք, մոտ 40 հազար նոր մարդ եմ դիմավորել․․․ Այս 40 հազար երեխայից ոչ մեկը մյուսին նման չի եղել, ամեն մեկը միակն է, եզակի է,  ոչ մի ճիչ նույնը չի եղել, բոլորի համար ուրախացել եմ հավասար, ինձ համար մարդկային ծնունդը երբեք սովորական չդարձավ»,-  խոհուն ժպիտով ասես մենախոսում է վաստակավոր բժիշկը։- Եթե նորից ընտրեի, էլի մանկաբարձության բա՜րդ ու պատասխանատու ճանապահը կընտրեի, էլի չէի խնայի ինձ, էլի գիշեր ու ցերեկ, երբեմն էլ ընտանիքիս ու երկու զավակներիս հատկացվող ժամանակի հաշվին՝ մորն ու նոր ծնվող մանկանը կնվիրվեի․․․ Գիշեր ու ցերեկ չէի ճանաչում, գնում էինք գյուղեր, ծննդօգնություն էինք իրականացնում տներում, հասնում էինք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հղիներին: 5 տարի պահանջվեց ինձանից, մինչև Շիրակի մարզում վերացրեցի «տատմերների ինստիտուտը», որոնց գործունեությունից ունենում էինք բազմաթիվ մայրական ու երեխայի մահացություններ, ինֆորմացիան փակ էր, քչերն էին իմանում այդ մասին։ Տարիների ընթացքում զարգացավ նաև մանկաբարձությունը, սկսեցինք վերցնել եվրոպական  առաջավոր փորձն ու մեթոդները, ինչի արդյունքում համարյա վերացան ծննդատներում տարածվող ինֆեկցիաները, մի խոսոքով, զարգացանք ու առաջ գնացինք թե՛ մենք, թե՛  գիտությունը»։

Բժիշկը երազում է այն օրվա մասին, երբ առողջապահությունը հավասար կզարգանա ամբողջ հանրապետությունում, երբ ժամանակակից սարքավորումներով կհամալրվեն բոլոր մարզերի հիվանդանոցները, այլապես ստացվում է, որ առողջապահությունը կենտրոնանում է միայն մայրաքաղաքում։

«Այնքան երջանիկ եմ իմ ընտրությամբ, պատկերացնում ե՞ք, երեք սերնդի ես եմ աշխարհի առաջին բարևը տվել, մորը, աղջկան, թոռին»:

Վաստակավոր բժիշկն այժմ իր տարիների կուտակած փորձն ու գիտելիքն է փոխանցում հարազատ Գյումրու ծննդատանը, գոհունակությամբ է նշում, որ իր մասնագիտական խորհուրդներով աճած մասնագետներն այժմ հանրապետության ճանաչված մանկաբարձ-գինեկոլոգներ են։

Հաջողության բանաձևն այսպես է տալիս երախտավոր գյումրեցին․ «Մարդը պետք է ապրի ոչ միայն իր համար․․․ Եթե դու մարդուն  ընդունում ես քեզ հարազատ, վստահ եղիր, որ փոխադարձն ես ստանալու, նա էլ քեզ է իրեն հարազատ ընդունելու»։

Բազմաթիվ տիտղոսներից Ֆելիքս Գրիգորյանն ամենաշատը սիրում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան Դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդի կողմից շնորհված «Թատրոնի պատվավոր հանդիսատես» կոչումը,  անհամար դիպլոմներն ու պատվոգրերն էլ  բժիշկը չառանձնացրեց, ժպտաց ու ասաց․ «Դե դիպլոմներ են էլի»: Բայց մի հատն առանձին էր դրված՝ Գյումրու երախտավորի կոչումը հաստատող դիպլոմը:
«Գյումրին ինձ համարում է իր երախտավորը․․․ Ինձ էլ ինչ կոչում է պետք»:

 

Ֆելիքս Գրիգորյան Գյումրի Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Թրամփը  կընդունի  ԱՄՆ-ում ազատ և արդար ընտրությունների արդյունքները․ Սպիտակ տուն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կորոնավիրուսը դուրս է եկել վերահսկողությունից
Մոսկվայում կորոնավիրուսի շուրջ իրավիճակը բարդանում է․ Սոբյանին
Դպրոցներում կորոնավիրուսային հիվանդություն հայտնաբերվել է թեստավորված անձնակազմի 1. 5 %-ի մոտ. ԱՆ
Խոշոր հրդեհ Պտղունք գյուղում. այրվում է երկհարկանի շենք. դեպքի վայրում է նախարարը
Հայտնի է, թե ով կփոխարինի Արմեն Փամբուխչյանին խորհրդարանում
Երբ մնացել է 1 թեկնածու, ես դադարեցրել եմ նիստին իմ մասնակցությունը. Հրայր Թովմասյան
ՍԴ նախագահի միակ թեկնածուն Խունդկարյանն է. Աշոտ Խաչատրյանն ինքնաբացարկ է հայտնել
Գեորգի Ավետիսյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից
Վարչապետի որոշմամբ՝ Գրիշա Թամրազյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից
Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից
Պաշտոնեական կեղծիք և վատնման եղանակով հափշտակություն հանցավոր արարքները կատարած դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից 
ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները. խախտումների դեպքում կկիրառվի տուգանք
Հայկական և ռուսական ուժերը համահունչ են գործել. «Կովկաս-2020» զորավարժություն
Խախտում է հայտնաբերվել միայն մեկ հանրային սննդի օբյեկտում. ՍԱՏՄ-ն վերսկսել է ստուգայցերը
Ես ուրախ եմ, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությունը տեղ է հասել. Դավիթ Ափոյանը՝ ուսման վարձերի մասին
Արցախի նախագահն այցելել է Ստեփանակերտի արևելյան հատվածում տեղակայված գերեզմանատան տարածք
Ապամոնտաժել էր երկաթգծի փայտե հենակները. ոստիկանության բացահայտումը
Հայաստանի և Իտալիայի նախագահների բարձր հովանու ներքո նախագահական նստավայրում կգործի իտալական արվեստի բացառիկ նմուշների ցուցադրություն
Մարդկանց մի մասի հաշվին լավություն է արվում մյուս մասին. Թունյանը՝ վարկային արձակուրդների մասին
Պատգամավորի կարծիքով՝ փոքր ու միջին բիզնեսի համար պետք է վարկերի վերակառուցումներ արվեն
Հարժիս բնակավայրի 23-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ համագյուղացուն դանակահարելու համար
Գնդեվազ համայնքի երեք բնակիչների մեղադրանք է առաջադրվել՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար
Հրդեհ Աբովյան քաղաքում․ տեղում իրականացվում է հերթապահություն
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է․ իրականացվում է հերթապահություն
Ավելին
Ավելին