Սերենա Ուիլյամսը քառորդ եզրափակիչում մրցեց Ցվետանա Պիրոնկովայի հետ։ 38-ամյա ամերիկուհին 4-6, 6-3, 6-2 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Ուիլյամսը 11-րդ անգամ անընդմեջ դուրս է գալիս Միացյալ Նահանգների բաց առաջնության կանանց մենախաղի կիսաեզրափակիչ փուլ։
Եզրափակիչի ուղեգրի համար Ուիլյամսը ուժերը կչափի Վիկտորիա Ազարենկա – Էլիս Մերտենսի զույգի հաղթողի հետ։