f

Անկախ

Տեր-Պետրոսյանը ՌԴ դեսպանին ասել է՝ կապ չունի Փաշինյանի հետ․ նա պնդել է, որ քաղաքական հետաքրքրություն չունի. politik.am


Politik.am-ը գրում է. Երեկ օրվա ավարատին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, համաձայն որի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: ՀԱԿ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ ՌԴ դեսպանատան երրորդ քարտուղար Իգոր Ռատուշնյակը:

ՀԱԿ աղբյուրները տեղեկացնում են, որ հանդիպումը կայացել է Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ։ Ըստ կայքի աղբյուրի Տեր-Պետրոսյանը մտահոգ է եղել, որ իր անունը կապում են գործող իշխանությունների հետ։ Առաջին նախագահը գիտակցելով Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դերը, դեսպանի հետ հանդիպման ընթացքում բազմաթիվ փաստեր բերելով պնդել է, որ ինքը կապ չունի գործող իշխանությունների հետ։ Տեր-Պետրոսյանը վստահեցրել է, որ որպես փորձառու պետական այր չէր կարող հարաբերություններ ունենալ մի իշխանության հետ, որը տապալել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։ Տեր-Պետրոսյանն ասել է, որ ինքը թոշակառու մարդ ու քաղաական հետաքրքրություններ չունի եւ խնդրել է Փաշինյանի հետ վատ հարաբերությունները չպրոյեկտել իր վրա։ Տեր-Պետրոսյանի ՌԴ դեսպանի հետ տեղի ունեցած հանդիպումը մեզ հուշում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության տապալումը մոտ է։ Անհաջողությունից առաջ գործընկերներին «գցելը» Տեր-Պետրոսյանական մեթոդ է։

Հիշեցնենք, երբ 2015 թվականին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պայքարի էր դուրս եկել նախկին իշխանությունների դեմ Տեր-Պետրոսյանը վճռական պահին հրապարակային նամակ գրեց նախագահ Սերժ Սարգսյանին, որից հետո հանդիպելով նրա հետ, ըստ էության դուրս եկավ խաղից ու ԲՀԿ-ին միայնակ թողեց։ Հիմա էլ Տեր-Պետրոսյանը փորձում է ազատվել Նիկոլ Փաշինյանի իշխանության խարանից զգալով հնարավոր զարգացումները։

Լևոն Տեր-Պետրոսյան

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
Ավելին
Ավելին