f

Անկախ

«Փաստ». Պոլիկլինիկաների «այլ կաբինետների» ֆինանսավորումը դադարեցվել է


«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս տարբեր հրապարակումներից և քաղաքացիների ահազանգերից պարզ դարձավ, որ հանրապետության ողջ տարածքում գործող պոլիկլինիկաների «այլ կաբինետներն» այլևս չեն գործելու։ 

Պատճառը պետական ֆինանսավորման դադարեցումն է։ Պոլիկլինիկական հաստատություններում «այլ կաբինետները» 2020 թվականին այլևս պետական պատվերով ծառայություններ, այսինքն՝ խորհրդատվություններ չեն իրականացնում։ 

Տեղեկությունը «Փաստի» հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը։ 

Նա մանրամասնում է, թե որտեղից է բխում այսպիսի որոշում կայացնելու անհրաժեշտությունը։ «Նախ՝ ուսումնասիրվել էին ամբուլատոր պոլիկլինիկական ծառայություններ իրականացնող 45 կազմակերպությունները, որոնք ունեն նեղ մասնագիտական կաբինետներ, թե ընդհանուր առմամբ ինչ խորհրդատվություն էին իրականացնում և ինչ գործառույթ կատարում։ 

Բավականին խայտաբղետ ու բազմապիսի պատկեր ստացանք, ընդհուպ կային, օրինակ՝ ֆիզիոթերապևտիկ, լոգոպեդիկ կաբինետներ։ Առողջապահության նախարարությունը դեմ չէ պոլիկլինիկաներում ունենալ լոգոպեդ, սակայն այն բժշկական օգնության սպասարկման տեսակ չէ։ 

Ստացվեց մի իրավիճակ, որ «այլ կաբինետի» մասով մեկ նեղ մասնագիտական ծառայության վրա հենվելն անիրատեսական էր։ Պոլիկլինիկան ունի օրինակելի մոդել, հստակ սահմանված է, թե այն ինչպիսի կառուցվածք պետք է ունենա, ինչպիսի ծառայություններ մատուցի։ 

Այն մատուցում է առողջության պահպանման ընդհանուր՝ թերապևտի, մանկաբույժի, ընտանեկան բժշկի խորհրդատվություններ, ինչպես նաև ունի հինգ նեղ մասնագիտական և ևս հինգ դիսպանսեր հսկողության կաբինետներ։ 

Բացի այդ, թույլատրվում է նաև մեկ այլ կաբինետ ունենալ սեփական հայեցողությամբ։ Արդյունքում ստացվել էր հետևյալ պատկերը, որ նույն, օրինակ՝ ուռոլոգիական ծառայությունը մեկ պոլիկլինիկայում այդտեղ հավաքագրված բնակչության համար անվճար էր, մեկ այլ տեղ այն վճարովի էր կամ էլ ընդհանրապես չկար։ 

Սա հակասում է առողջության առաջնային պահպանման գաղափարախոսությանը, որի հիմնական թեզն է՝ ամբողջ բնակչության համար հավասար, մատչելի, հասանելի բուժօգնություն տրամադրելը։ Այս պահին «այլ կաբինետները» չեն գործում, նրանց ֆինանսավորումը դադարեցվել է։ 

Դրանք այլևս պետպատվերով խորհրդատվություն չեն իրականացնում։ Խնդիրն առաջնային օղակում անհավասարաչափ բուժօգնությունն էր։ Հավելեմ, սակայն, որ առողջության առաջնային պահպանման օղակում քայլ առ քայլ իրականացվելու են ավելի նպատակային, ծրագրային մոտեցումներ»,-ասում է Վարդանյանը։ 

Նա ընդգծում է՝ պոլիկլինիկաներն իրարից չպետք է տարբերվեն մատուցվող ծառայությունների տեսակով։ «Դրան զուգահեռ սահմանվել է լաբորատոր գործիքային հետազոտությունների պարտադիր փաթեթ, և պոլիկլինիկաները պետք է կարողանան ապահովել այդ ծառայությունների մատուցումն իրենց կողմից հավաքագրված բնակչության համար»,-նշում է մեր զրուցակիցը։ 

Իսկ ինչպիսի՞ այլընտրանք է առաջարկվելու քաղաքացիներին, որոնք կարողանում էին պոլիկլինիկաներում անվճար հիմունքներով օգտվել վերը նշված մի շարք ծառայություններից։ Վարդանյանն ընդգծում է՝ այլ կաբինետների մասով բնակչությանն առաջարկվող այլընտրանքն առայժմ հետևյալն է. 

«Մինչև 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական խորհրդատվությունը հիվանդանոցային պայմաններում կշարունակվի՝ անկախ սոցիալական որևէ խմբի պատկանելիությունից։ Հիշեցնեմ, որ նախկինում մինչև յոթ տարեկանների համար էր սա գործում, այժմ տարիքային շեմը բարձրացվել է։ Այս խմբի համար խնդիրը լուծված է։ 

Ինչ վերաբերում է 18 տարեկանից բարձր քաղաքացիներին, մշակվում են և շուտով կներդրվեն թիրախային ծրագրեր, իսկ սոցիալապես անապահով հատուկ խմբերում ընդգրկվածների մասով նրանք և՛ դժվարամատչելի հետազոտությունների, և՛ հիվանդանոցային բուժօգնության դեպքերում ունեն իրենց իրավունքները։ Առողջապահության նախարարությունը սրա վրա կանգ չի առնելու։ 

Հարցերը լուծվելու են, բայց ամբողջ բնակչության համար։ Գուցե այս պահին կլինեն նաև մարդիկ, որոնք դժգոհում են, որ չեն կարողանում օգտվել այս ծառայություններից, բայց չէ՞ որ ամբողջ բնակչությունը չէր կարողանում օգտվել, ամեն ինչ շատ անհամաչափ էր արված։ 

Հետաքրքրվում ենք՝ գուցե դժգոհությունները պայմանավորված են բնակչության ոչ իրազեկ լինելու հանգամանքո՞վ։ «2019 թվականի վերջին երկու ամիսներին պոլիկլինիկաները գրավոր իրազեկվել են, որ հավանական է՝ 2020 թվականից «այլ կաբինետները» չգործեն։ 

Յուրաքանչյուր պոլիկլինիկական հաստատություն պետք է իր հավաքագրած բնակչության շրջանում իրականացներ այդ աշխատանքը։ 

Այո, ընդհանուր առմամբ առողջապահության նախարարությունն այս մասին բարձրաձայնել է 2020 թվականին, բայց քայլեր արել ենք, և պոլիկլինիկաները տեղեկացված են եղել դեռ նախորդ տարվա ավարտին»,-եզրափակում է Ծաղիկ Վարդանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստան ՀՀ Առողջապահության նախարարություն

Այլ հոդվածներ հեղինակից

Զարիֆը կայցելի Մոսկվա, Երեւան, Բաքու եւ Թբիլիսի՝ Ղարաբաղի հարցը քննարկելու համար
Շուտով կպնդեն, որ դավաճանական պատերազմում նահատակվածների թվի հրապարակումը կարող է վնասել ողջ մնացածներին. Մելիքյան
Եթե Կոնդն էլ փչացնենք, 2800-ամյա Երեւանը կզրկվի զբոսաշրջիկներին ներկայանալի լինելուց. նախկին փոխնախարար
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան կգումարի
Լոռու մարզում էլեկտրաշչակ է փորձարկվելու․ ԱԻՆ
Ռազմագերիների հարցը Պուտինի կողմից Ալիեւին մի կոշտ զանգի հարց է. Հովհաննես Իգիթյան
Շիրակում բնակչության տարհանման ու պատսպարման միջոցառումներ են անցկացվելու
Հայաստանին ավելի մասշտաբային պատերազմ է սպասվում, և դրանում մեղավոր է Փաշինյանի կինը. Փոստանջյան
Մարտի 1-ի գործով նիստի միջադեպից հետո դատախազը որպես կոմպենսացիա 100.000 ԱՄՆ դոլար է պահանջել․ Dejavu տելեգրամյան ալիք
ԵԱՍՄ 51 հատուկ տեխնիկան և շուրջ 300 աշխատակից ներգրավվել են ձնամաքրման աշխատանքներում. քաղաքապետարան
4-րդ զորամիավորումում անցկացվել են ջոկերի հրամանատարների հավաքներ
Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի․ Մարդու իրավունքների պաշտպան
5-րդ զորամիավորումում անցկացվել են ստուգումներ
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է
Արցախում 2021-ին սոցիալական պաշտպանության ոլորտին կտրամադրվի 31,5 մլրդ դրամ. դա 4,4 մլրդ-ով ավելի է 2020-ից. Թանդիլյան
Վահան Քերոբյանը ծանոթացել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում գիտահետազոտական աշխատանքներին
Մեր հասարակությունը տեղեկատվություն սպառելու իմաստով դարձել է սպառող. Տուր, ես ուտեմ. Տիգրան Հեքեքյան
Կառավարության հետ հարցուպատասխան Ազգային ժողովում. ուղիղ
Եվրասիական միջկառավարական խոհրդի նիստը տեղի կունենա փետրվարի 5-ին Ալմաթիում
Նախատեսվում է կրճատել հարկային քաղաքականության ճեղքը. կվերանայվեն հարկման համակարգերը
Արցախի կառավարությունը կփոխհատուցի ուսանողների ուսման վարձավճարները
Մինասյան. Փաշինյանի ձախողված դիվանագիտությունը. Իտալիան Ադրբեջանին հրավիրել է G-20-ին մասնակցելու՝ անտեսելով Հայաստանին
՛՛Հրապարակ՛՛․Սերգո Կարապետյանի մոտ դրական դինամիկա կա, բայց էլի ծանր է առողջական վիճակը
Դատարանը Ստեփան Գրիգորյանին պարտավորեցրել է հրապարակավ հերքել Յուրի Խաչատուրովի վերաբերյալ իր արած արտահայտությունները
Դավաճանության փաստերը.
Ավելին
Ավելին