Նոր հրդեհը տեղի է ունեցել այսօր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Arabiya հեռուստաալիքին:
Ըստ այդ տեղեկության՝ հրդեհը սկսվել է ավտոդողերի և վառելիքաքսուքային նյութերի պահեստում, որը գտնվում է ծովի նավահանգստի տարածքում:
Դեպքի վայր են ժամանել մի քանի հրշեջ բրիգադներ, որոնք ջանում են տեղայնացնել հրդեհի օջախը: