f

Անկախ

«Մենք չենք կարող հանդուրժել այսպիսի իրավիճակ». Փաշինյանը՝ Սահմանադրական հանրաքվեի մասին


Մեր սահմանադրությամբ նախատեսված ՍԴ մենք կունենանք 2035 թվականին, ոչ մի օր շուտ, որովհետեւ նախորդ կառավարության ներկայացուցիչները որոշակի մանիպուլյացիաների արդյունքում, օրինակ, ընտրել են ՍԴ նախագահ, որը պետք է պաշտոնավարի մինչեւ 2035 թվականը: Այս մասին, փետրվարի 13-ին, «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամում կազմակերպված քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն ի հեճուկս մեր Սահմանադրության, 18 տարի ՍԴ նախագահի ընտրություններ տեղի չեն ունենալու: Սա մոտավորապես նույնն է, որ մենք հիմա օրենսդրական փոփոխություններ անենք եւ որոշենք, որ մինչեւ 2035 թվականը ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունենալու եւ վարչապետը չի փոխվելու, չնայած Սահմանադրությամբ նախատեսված է, որ պետք է լինեն խորհրդարանական ընտրություններ»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, չնայած մեր Սահմանադրությամբ նախատեսված է , որ ՍԴ դատավորները կարող են պաշտոնավարել 12 տարի, մեր ՍԴ-ի անդամների մեծ մասը, եթե ոչինչ չփոխվի, այդ օրենսդրական մանիպուլյացիաների արդյունքում պետք է ունենա պաշտոնավարման 25-30 տարի ժամկետ:

«Սա ուղղակի անընդունելի իրավիճակ է մեզ համար: Այսպիսի ՍԴ գոյությունն ընդհանրապես կասկածի տակ է դնում ինստիտուցիոնալ բարեփոխումների համակարգը ՀՀ-ում, որովհետեւ դա կուսակցականացված ՍԴ է եւ այդ կուսակցությունը այն կուսակցությունն է, որը Հայաստանն առաջնորդել է  կոռումպիոն համակարգ, եւ որը այսօր երազում է Հայաստանում ժողովրդավարության ձախողում:

Մենք այսպիսի իրավիճակ չենք կարող հանդուրժել եւ ինչ ենք արել. Մենք հարցը հանել ենք համաժողովրդական հանրաքվեի, որով առաջարկում ենք հետեւյալը, որ ՍԴ այն անդամները, որոնց պաշտոնավարումը չի համապատասխանում գործող Սահմանադրությամբ սահմանված պայմաններին ու պահանջներին, նրանց լիազորությունները դադարեցվի եւ մենք ունենանք Սահմանադրությանը համապատասխանող ՍԴ:

Այսինքն հանրաքվեի բարեհաջող արդյունքի պարագայում ՀՀ նախագահը, կառավարությունը եւ Դատավորների ընդհանուր ժողովը կառաջադրեն ՍԴ  դատավորի թեկնածուներ եւ մենք կունենանք Սահմանադրությանը համապատասխանող ՍԴ»,-ընդգծեց վարչապետը:

Նա հավելեց, որ հիմա ԱԺ օրակարգում են դատական համակարգի բարեփոխումները, համաձայն որոնց բոլոր նորանշանակ դատավորները, ներառյալ ՍԴ դատավորի թեկնածուները կանցնեն բարեվարքության ստուգում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, որն ի դեպ, նույնպես նոր է ձեւավորվել:

«Տեղի է ունեցել աննախադեպ բան, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այսօր ղեկավարում է մի թեկնածու, որն առաջադրվել է ընդդիմության կողմից: Սա կարծում եմ կարեւոր փաստ է:

Մեր դատավորների անաչառությունը պարտադիր պայման է եւ մենք պարտադիր պետք է ապահովենք այդպիսի պայմաններ: Հայաստանը կա եւ շարունակելու է լինել ժողովրդավարական պետություն: Ես հուսյ ունեմ, որ մեր բոլոր միջազգային գործընկերները կաջակցեն մեր երկրին այս կարեւոր գործընթացը շարունակելու գործում»,-ասաց նա:

Հայաստան Սահմանադրական դատարան Նիկոլ Փաշինյան Գերմանիա

Այլ հոդվածներ հեղինակից

Կապանում 17-ամյա աղջկա մոտ կեղծ ռուսական թղթադրամներ են հայտնաբերվել
3 խոշոր խախտում՝ հանրաքվեի հարցում
25 թեկնածու 1 մանդատի համար. Իրանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ
Փաշինյանի «Մյունխենյան սկզբունքների» հակառակ կողմը
Սպանություն Արմավիրի մարզում. կասկածյալը նախկին ոստիկան է
Ազգային ժողովում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար. Antifake.am
Քլինթոնը Թրամփին  Պուտինի  խամաճիկ է անվանել
Մակրոնը Եվրոպայի համար նոր միգրացիոն ճգնաժամ է կանխատեսել
Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը չեն կարողանա օգտագործել SussexRoyal ապրանքանիշը
Եկատերինբուրգում կկայանա գեղեցկության առաջնություն, որին կմասնակցի նաև Հայաստանի պատվիրակությունը
Սկորսեզեն նամակ է գրել «Մակաբույծներ» ֆիլմի ռեժիսորին
Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է. Փաշինյան
Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել
Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունն ընդունվեց ամենաջերմ ու անվերջ ծափահարություններով
Հայ թավջութակահարները մրցանակների են արժանացելԱննա Կուլի անվան միջազգային մրցույթում
Արդ, կոչ ենք ուղղում Ձեզ, պարոն Վարչապետ, սկսել հրապարակային երկխոսություն Սահմանադրական դատարանի անդամների հետ:
Չինաստանում կորոնավիրուսից ավելի քան 2,3 հազար մարդ է մահացել
«Մաս չկազմել բռնապետական ռեժիմի հաստատման գործընթացին»․ «Վերնատուն» ակումբ
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն Արցախում անցկացրել են Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ
Սրա տակ դրված են անձնական բարդույթներ և ոչնչություն լինելու գիտակցման հետևանքներ:
ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կապ հաստատել իրենց հետ
Լարսի ճանապարհը բեռնատարների համար փակ է. ռուսական կողմում կուտակված է 335 բեռնատար
«Ժողովուրդ». Մարզերում հանրաքվեի քարոզարշավը կհամակարգեն մարզպետները եւ այդ տարածքից ընտրված պատգամավորները
ՀՆԱ-ին սպասելիս
Ավելին
Ավելին