Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ երկրում սկսվել է կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքը: Գրում է Gazeta.ru-ն:
Երկրի կառավարության ֆեյսբուքյան էջում նշվել է, որ երկրորդ ալիքը սպասվում էր աշնանը և այն արդեն սկսվել է:
«Գլխավորն այն է, որպեսզի խուճապի պատճառ չլինի, քանի որ մենք լիովին վերահսկում ենք իրավիճակը», - նշել է Գախարիան:
Վերջին տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 10-ին Վրաստանում հայտնաբերվել է դեպքերի ռեկորդային թիվ՝ մեկ օրում 57 մարդ: Մեկ օր առաջ գրանցվել էր վարակման 44 դեպք: Նման տվյալները, ինչպես նշել է քաղաքական գործիչը, վկայում են երկրում համաճարակաբանական իրավիճակի փոփոխության մասին: