f

Անկախ

Վարչապետ Փաշինյանն այս անգամ էլ Գերմանիայում խախտեց իմ անմեղության կանխավարկածը. Արսեն Բաբայան


ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վարչապետ Փաշինյանն այս անգամ էլ Գերմանիայում խախտեց իմ անմեղության կանխավարկածը՝ ինձ վերաբերվող քրեական գործից ներկայացնելով ակնհայտ #ՍՈՒՏ տեղեկություններ:

Այսպես, վարչապետ Փաշինյանն իր գերմանական հարցուպատասխանում որպես հաստատված փաստ ներկայացնում է ակնհայտ սուտ տեղեկություններ.

#ՍՈՒՏ 1․ Փաշինյանը հայտնում է, թե իբր Գագիկ Հարությունյանն իր հրաժարականի դիմումը գրել է մարտի 5-ին։
Այնինչ` քրեական գործի նյութերով հաստատվել է, որ հրաժարականի դիմումը ստորագրել է մարտի 1-ին:

#ՍՈՒՏ 2․ Իբր Գագիկ Հարությունյանի հրաժարականն արձանագրվել է ավելի շուտ, մարտի 2-ին։ Սա, իբր, արվել է այն բանի համար, իբր՝ եթե այն արձանագրվեր մարտի 5-ին, ապա հնարավոր չէր լինի գործող Սահմանադրությամբ ընտրել ՍԴ նախագահ, որը կպաշտոնավարեր 18 տարի ժամկետով։
Այնինչ՝ քրեական գործի նյութերով հաստատվել է, որ գործընթացն ԱԺ-ում իրականացվել է հենց գործող Սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխան, այն է՝ ամբողջ գործընթացները կազմակերպվել են այնպես, որն, իբր, գործող օրենդրության շրջանցելով արվել։
Ուստի՝ «մարտի 2 - մարտի 5» համառորեն առաջ տարվող տեսությունը ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլ նաև անտրամաբանական է ու հակաբանական։

#ՍՈՒՏ 3․ Սահմանադրական դատարանի օկուպացիա ասելով հենց սա նկատի ունեմ։
Այնինչ՝ երկու օր առաջ գլխավոր դատախազությունը վերադադրձնելով քրեական գործը քննիչին ևս մեկ անգամ հաստատել է, որ օկուպացիա (իշխանության յուրացում) տեղի չի ունեցել։

#ՍՈՒՏ 4․ Իբր Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել ինչ-որ սխեմայում դեր ունենալու համար...
Այնինչ` քրեական գործով ապացուցված է, որ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվել է միայն մեկ պատճառով` հավակնել է ԲԴԽ նախագահի պաշտոնին, որը կազմավորվում էր հենց այդ ժամանակ։

Այսպիսով, արդեն անհանդուրժելի են դառնում գործադիր իշխանության ղեկավար Փաշինյանի կողմից տարածվող #ՍՏԵՐԸ, որոնք արդեն նա հասցրել է Գերմանիա։ Դրանք պետք է հերքվեն հենց անձամբ Փաշինյանի կողմից, որի առնչությամբ պլանավորում եմ սկսել իրավական գործընթաց։

Լրագրողներին տեղեկացնում եմ, որ առաջիկա օրերին, հաշվի առնելով նաև դատախազության հայտարարությունը, պլանավորում եմ ինձ վերաբերվող քրեական գործի առնչությամբ հրավիրել երկրորդ մամուլի ասուլիսը։

Արսեն Բաբայան Նիկոլ Փաշինյան ՖԲ Գրառում

Արագացված ատեստացիայի հնարավորությունը ձևական էր, չի կարելի համարել, որ ինչ-որ բան արեցին մեզ համար. գործազուրկ դարձած մանկավարժ
Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ)
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան
Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Ավելին
Ավելին