f

Անկախ

Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիաները չեն դադարում. Մեդիա պաշտպան


2020թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 531 հոդված, որոնցից 276-ը եղել է բացասական, 1-ը դրական, 254-ը՝ չեզոք։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիաները չեն դադարում, նրա մասին հայտարարագրվել են բազմաթիվ բացասական հոդվածներ։
Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով գրող Մինաս Մարտիրոսյանը հացադուլ էր հայտարարել։ Մինաս Մարտիրոսյանի համար ընդունելի չեն այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում կրթական ոլորտում։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը անվստահություն կհայտնի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Սեպտեմբերի 16-ին Աժ լիագումար նիստին կպահանջեն նախարարի հրաժարականը։ Ի աջակցություն այդ պահանջի՝ ԼՀԿ-ն նույն օրը քաղաքացիներին հրավիրում է ԱԺ դիմաց՝ բողոքի ակցիա անելու։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը մամուլի հետ զրույցում ասել է, որ երկու տարվա ընթացքում ընդդիմության՝ անվստահություն հայտնելու գործընթացները իշխանության կողմից անտարբերության են մատնվում կամ էլ միաձայն մերժվում են։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով Արայիկ Հարությունյանին, գրել է․ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն իշխանությունը նվիրած Սերժ Սարգսյանից ընդօրինակեց վերջինիս ամենավատ կողմերից մեկը՝ սեփական թայֆայի անդամների անձեռնմխելիությունը... Սերժ Սարգսյանն էլ իր կառավարության մեջ ուներ բեսպրեդելշչիկ- անձեռնմխելիներ, որոնց վարքագիծը և պահվածքը զզվանք էր առաջացնում հասարակության մեծ մասի մոտ... Նույն ամբարտավան ոճով էլ կառավարում է Նիկոլը, ում թիմի մեջ ևս կան անձեռնմխելի «սուրբ կովեր», որոնցից մեկը ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարար, ստախոս, բանսարկու Արայիկ Հարությունյանը, ո՛վ մինչև հիմա վախենում է գալ Շիրակի պետհամալսարան, ո՛վ իր բանսարկություններով փորձում էր վարկաբեկել ԱՅԲ դպրոցը ու մինչև հիմա որևէ կոռուպցիոն երևույթի վերաբերյալ ապացույց չի ներկայացրել հանրությանը, ո՛վ առաջ է տանում հակահայկական և հակապետական բարեփոխումները կրթական ոլորտում և այլն»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն էլ հայտարարել է իր մանդատը վայր դնելու մասին։ Մանդատից հրաժարվելու հիմնական պատճառ պատգամավորը նշել է Արայիկ Հարությունյանի հետ ունեցած անհամաձայնությունը։

Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ

Մեդիա պաշտպան

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին