f

Անկախ

Անբարեխիղճ վերաբերմունք ու մարդկանց իրավունքները շարունակաբար խախտող պրակտիկա սոցիալական ապահովության համակարգում․Մարդու իրավունքների պաշտպան


Սոցիալական ապահովության համակարգում ոչ պատշաճ (թերի) վարչարարության հետևանքով շարունակաբար խախտվում են մարդկանց իրավունքները: Սա տարիների անթույլատրելի պրակտիկայի արդյունք է և ունի համակարգային բնույթ:

Անձի պատշաճ վարչարարության սահմանադրական իրավունքի անխոչընդոտ իրացումն ունի կարևոր նշանակություն ոչ միայն հենց այդ իրավունքի, այլև մարդու մյուս իրավունքների համար։ Ընդ որում, խոսքը վերաբերում է նաև այնպիսի իրավունքների, որոնք մարդու համար ունեն կենսական կարևորություն։ Այդպիսի իրավունքներից է սոցիալական ապահովության իրավունքը:

Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատանքում առկա է անբարեխիղճ վերաբերմունք և անպատասխանատու վարքագիծ կենսաթոշակառուների և այլ շահառուների նկատմամբ: Այդ վարքագծի պատճառով մարդկանց բարձրացրած շատ հարցեր չեն ստանում արդարացի և ողջամիտ ժամկետներում լուծումներ։ Այս մասին են վկայում Պաշտպանին հասցեագրվող բանավոր և գրավոր բողոքները:

Այսպես, սոցիալական ապահովության համակարգում վարչարարության համար կարևոր նշանակություն ունի սոցիալական ապահովության իրավունքի իրացման սկզբնական փուլը՝ դիմում ներկայացնելու պահից սկսած։ Ընդ որում, խոսքը վերաբերում է դիմումի գրավոր ձևի պահպանմանը: Սրա հետ է կապվում այդ դիմումի քննարկման ընթացքում անձի իրավունքների ապահովման հարցը:

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումները վկայում են, որ լայն տարածում ունեն դեպքերը, երբ Սոցիալական ապահովության պետական ծառայությունում չեն վերցնում մարդկանցից դիմումներ: Մարդիկ շատ դեպքերում պատշաճ չեն տեղեկացվում կամ նրանց չի տրամադրվում խորհրդատվություն անհրաժեշտ փաստաթղթերի կամ այդ փաստաթղթերը սահմանված ժամկետում ներկայացնելու և այդ ժամկետը բաց թողնելու հետևանքների մասին։

 

Ավելին, մերժումները մեծ մասամբ բանավոր են՝ դրանով իսկ զրկելով մարդուն հետագայում իր իրավուքները պաշտպանելու և անգամ պետական մարմնին իր դիմելը հիմնավորելու հնարավորությունից։ Դրանից բացի, գրավոր դիմումը ենթադրում է գրավոր ընթացակարգի նախաձեռնում ու գրավոր մերժում, իսկ գրավոր մերժումը հնարավորություն է տալիս մարդուն պատկերացում կազմել իր դիմումը մերժելու հիմքերի մասին: Գրավոր մերժման դեպքում մարդը հնարավորություն կունենա նաև բողոքարկելու այդ մերժումը: Նշվածի բացակայութան պատճառով է, որ կենսաթոշակառուն հայտնվում է քաշքշուկների մեջ: Այս անթույլատրելի պրակտիկան հանգեցնում է նաև նրան, որ մարդը զրկվում է իրեն հասանելիք այլ գումարներից ևս՝ կենսաթոշակից, թաղման նպաստից և այլն։

Բազմաթիվ օրինակներից մեկը. Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքով քաղաքացին հայտնել է, որ դիմել է Սոցիալական ապահովության պետական ծառայություն հանգուցյալ կենսաթոշակառուի 7 ամսվա չստացած կենսաթոշակը, ինչպես նաև թաղման նպաստը ստանալու խնդրանքով, սակայն ստացել է բանավոր մերժում՝ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակառուի հետ գրանցված ամուսնության մեջ չգտնվելու հիմնավորմամբ։ Նույն օրը կենսաթոշակառուի մահվան փաստի վերաբերյալ քաղաքացու բանավոր տեղեկության հիման վրա դադարեցվել է կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը։ Քաղաքացին նույն օրը դիմել է նաև թաղման նպաստ ստանալու խնդրանքով, սակայն արդյունքի չի հասել: Նա նույն հարցերով Սոցիալական ապահովության պետական ծառայություն դիմել է նաև մի քանի ամիս անց, սակայն կրկին արդյունքի չի հասել: Երկու դեպքում էլ պետական մարմնի աշխատակիցները դիմողից դիմում չեն վերցրել և չեն էլ տեղեկացրել այդպիսի հնարավորության մասին և հենց այդ պատճառով նա բաց է թողել օրենքով սահմանված ժամկետը: Նշված ոչ պատշաճ վարչարարության հետևանքով դիմողը զրկվել է հանգուցյալ կենսաթոշակառուի չստացած կենսաթոշակը և թաղման նպաստը ստանալու իրավունքից։

Վերը նկարագրվածից բացի, ներկայում Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրավունքի դադարեցում իրականացվում է համակարգում ներդրված ավտոմատ ծրագրերի միջոցով, սակայն խնդրահարույց է այն, որ դրանով պայմանավորված Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինների աշխատակիցներն անձի իրավունքը դադարեցնելիս չեն իրականացնում քաղաքացիների իրազեկման և անհրաժեշտ փաստական հանգամանքների ճշգրիտ և ամբողջական հավաքագրման գործընթաց, որի պատճառով էլ ի հայտ չեն գալիս նաև անձանց օգտին առկա հանգամանքները:

Խնդրահարույց պրակտիկայի մեկ այլ դրսևորում է պետական մարմին դիմող մարդկանց ոչ լիարժեք տեղեկությունների տրամադրումը կամ դրանք առհասարակ չտրամադրելը: Օրինակ՝ գործերից մեկով դիմողի ամուսնու մահվանից հետո նրա երկու երեխաները ստացել են կերակրողին կորցնելու դեպքում նպաստ։ Երեխաներից մեկի չափահաս դառնալուց հետո նպաստը դադարեցվել է։ Այն վերականգնելու նպատակով դիմողն այցելել է Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին, սակայն ծառայությունում չի տրամադրվել տեղեկություն այն մասին, որ եթե 18 տարին լրացած անձն առկա ուսուցմամբ սովորում է ուսումնական հաստատությունում, ապա նպաստը կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով շարունակվել մինչև նրա 23 տարեկանը լրանալը։ Արդյունքում, դիմողի 18 տարին լրացած որդին 6 ամիս շարունակ զրկվել է նպաստից։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարտավոր է իրականացնել պատշաճ վերահսկողություն Սոցիալական ապահովության պետական ծառայության նկատմամբ՝ նրանց պատասխանատվությունն իրենց աշխատանքի հանդեպ ավելի բարձրացնելու, մարդկանց սոցիալական ապահովության համակարգին առնչվող անհրաժեշտ և ամբողջական տեղեկությունների տրամադրումն ապահովելու, մարդկանց քաշքշուկներից զերծ պահելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծում է, որ սոցիալական ապահովության համակարգում կան, իհարկե, բարեխիղճ ու պատասխանատու աշխատակիցներ, սակայն նկարագրված անթույլատրելի պրակտիկան ունի տարածված բնույթ:

Վերը նկարագրված խնդիրների մասին բազմիցս նշվել է Պաշտպանի զեկույցներում ու հաղորդումներում:

 

հայտարարություն ՀՀ ՄԻՊ Սոցիալական ապահովության համակարգ

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին