f

Անկախ

Այս հանրակրթության չափորոշիչների դեպքում կա վտանգ, որ կարող ենք ունենալ նույնասեռ անձնավորությունների թվի աճ. սեքսոլոգ (տեսանյութ)


Ընդհանուր առմամբ, եթե խոսում ենք սեռական դաստիարակության մասին, ապա որպես այդպիսին առանձին առարկա չկա, սակայն բոլոր թեմաները, որոնք սեռականությանն այս կամ այն ձևով առնչվում են, ներառված են գրեթե բոլոր առարկաների բովանդակության մեջ, կարելի է ասել՝ ներծծված են ամբողջ կրթության մեջ: Այս մասին «Ազգային օրակարգ» կուսակցության նախաձեռնած հանրակրթության չափորոշիչների և առարկայական ծրագրերի վերաբերյալ քննարկմանն ասաց բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը:

Նա ընդգծեց, որ դա ինչ-որ մի տեղ բարդացնում է իրենց խնդիրը, իսկ իրենք հիմնականում կանգնած են երկու՝ սեռային ինքնության և վաղաժամ սեռականության խնդրի առաջ:

«Սեռային ինքնությունն անձնավորության կողմից իր սեռի, սեռային պատկանելիության, սեռային գրավչության գիտակցումն է, որն արտահայտվում է իր սեռական վարքագծում: Սեռային ինքնությունը գիտության վերջին տվյալներով՝ դինամիկ երևույթ է, ենթակա է փոփոխության, սեռահասունության ընթացքում 9-16 տարեկան հասակում հնարավոր է սեռային ինքնության այնպիսի դրսևորումներ, օրինակ՝ նույն սեռի անձնավորությունների միջև հայտնվի նմանատիպ գրավչություն, սակայն դա անցողիկ է և որպես ինքնություն չի կարելի համարել, որովհետև 16 տարեկանը լրանալուց հետո ինքնուրույն, առանց որևէ միջամտության անձավորությունը գալիս է այնպիսի սեռային ինքնության, որն իր կենսաբանական սեռն է: Սեռային ինքնության անցողիկ նույնասեռ գրավչությունները, որոնք տեղ են գտնում սեռական հասունացման ընթացքում, չի կարելի համարել որևէ կերպ անձի յուրահատկություն, առաձնահատկություն, ինքնություն և պիտակել որպես այդպիսի անձ»,- պարզաբանեց նա:

 

Նրա խոսքով՝ չափորոշիչների դեպքում այդ վտանգը կա: «Երբ մենք ուսումնասիրում ենք չափորոշիչները, կարող ենք տեսնել, թե այնտեղ ռեֆլեքսիվ մտածողության միջոցով ինչ է ձևավորվում երեխաների մոտ. կարողանալ տեսնել սեփական ցանկությունները, հակումները, ճանաչել այդ ցանկությունները, ձգտումները, իսկ մենք գիտենք, երբ մարդը գիտակցում է իր հակումը, ցանկությունը, այդ գիտակցումն ավելի մեծ ուժ է ստանում և կարող է դառնալ այդ տարիքում որպես կայուն հատկանիշ: Այս վտանգը կա և սա սեռային ինքնության վրա կարող է թողնել դրամատիկ հետք. այսինքն՝ մենք կարող ենք ունենալ նույնասեռ անձնավորությունների, եթե աճ չասեմ, ապա այդ երևույթի տարածում, հոմոսեքսուալ, տրանսգենդեր անձանց, այսպես ասած՝ ոչ կենսաբանական սեռի վրա հիմնված սեռականություն»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարինե Ներսիսյան հանրակրթության չափորոշիչներ «Ազգային օրակարգ» կուսակցություն քննարկում

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին