f

Անկախ

«Որևէ հարցում անձնավորված որոշում չենք կայացնում». Արմավիրի մարզպետը՝ Եղեգնուտում ստեղծված իրավիճակի մասին


Կրկին անդրադառնալով Եղեգնուտ համայնքում ստեղծված իրավիճակին` հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանն իրեն վերապահված գործառույթներն իրականացնում է միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, և որևէ հարցում անձնավորված որոշում չի կայացնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս մոտեցումը ներկայացվել է նաև համայնքի ավագանուն և բնակչությանը` ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցած տասնյակ հանդիպումների և քննարկումների ընթացքում: Ինչ խոսք, ապարդյուն:

Ընդգծենք նաև, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանը, որպես տարածքային կառավարման քաղաքականություն իրականացնող մարմին, միշտ պատրաստ է կառուցողական երկխոսության և ներհամայնքային ու մարզային խնդիրները ՀՀ օրենսդրության շրջանակներում լուծման»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Եղեգնուտի նախկին գյուղապետը՝ Ռազմիկ Մարգարյանը, 2018թ․ իշխանափոխությունից հետո վաղաժամկետ վայր էր դրել իր լիազորությունները գյուղացիների ճնշման տակ, այնուհետեւ, այդ ժամանակվա մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշմամբ գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը:

Ռազմիկ Մարգարյանը դիմել է նախ Վարչական, ապա Վերաքննիչ դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել մարզպետի որոշումն ու իրեն վերադարձնել գյուղապետի լիազորությունները։

Վարչական դատարանը մոտ 1,5 տարի տեւած դատաքննությունից հետո անվավեր է ճանաչել Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ Ռազմիկ Մկրտչյանին «Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումը:

Ավագանին որպես խնդրի լուծում առաջարկում է տեղական հանրաքվե անցկացնել այս հարցով, սակայն օգոստոսի 11-ին դիմումը մերժեց ընտրատարածքային հանձնաժողովը, իսկ օգոստոսի 20–ին՝ նաև ԿԸՀ–ն։

Արմավիրի մարզ Համբարձում Մաթևոսյան ՖԲ Գրառում

«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Ավելին
Ավելին