Դերսիմի Հոզաթ քաղաքում Զինար անունով մի կին, արցունքն աչքերին, ասաց, որ տասնամյակներ առաջ իր նախնիներն են կորցրել իրենց զավակներին, այսօր ինքն է նույն ճակատագրին արժանանում։ Երբ հետարքրվեցի Զինարի պատմությամբ, ասաց, որ ինքը Ցեղասպանությունից ֆիզիկապես փրկված հայի հետնորդ է։ Նա մատնացույց արեց Հոզաթի հայկական թաղամասերը: Հոզաթի կենտրոնում երկու երաժիշտներ իրենց շուրջն էին հավաքել մեծ թվով մարդկանց ու նվագում էին հայկական ու թուրքական միախառնված մեղեդիներ։