f

Անկախ

Մեր անշարժ գույքի շուկան օտարերկրացիներին չի հետաքրքրում


Անշարժ գույքի շուկան երկրի սոցիալ-տնտեսական վիճակը նկարագրող ոլորտներից է: Աշխուժությունն այդ շուկայում միանշանակ ընդգծում է տնտեսության կենսունակությունը: Իսկ շուկայում օտարերկրյա կապիտալի աշխույժ ներկայությունը տվյալ երկրի տնտեսության կայուն առաջընթացի ամենահաստատ ապացույց-չափանիշն է: Զուտ այս իմաստով հետաքրքիր է դիտարկել օտարերկրացի գնորդների վարքագիծը մեր անշարժ գույքի շուկայում:

Նախ ասենք՝ պաշտոնական վիճակագրությունն անշարժ գույքի շուկան ներկայացնում է ամսական կտրվածքով: Այսինքն կարելի է դիտարկել, թե յուրաքանչյուր ամիս օտարերկրացիները քանի գույք են գնել, կամ վաճառել: Ուստի կարելի է համոզվել, որ այս տարի էլ պահպանվում է 2018-ից ձևավորված «ավանդույթը», որի համաձայն օտարերկրացիներն ավելի շատ վաճառում են նախկինում գնած անշարժ գույքը, քան նորը գնում:

Այս «ավանդույթ» ասվածը պահպանվել է բոլոր ամիսներին: Բայց հուլիս ամսին առաջին անգամ գնած ու վաճառած համամասնությունը խախտեց 50 տոկոսի սահմանագիծը: Առաջին անգամ կրկնակիից ավելի գույք վաճառվեց, քան գնվեց: Առաջին յոթ ամիսների ընդհանուր պատկերը դեռ զիջում է այդ համամասնությանը: Օտարերկրացիները 2020թ․ հունվար-հուլիսին գնել են 763 անշարժ գույք և վաճառել նախկինում գնած 1 272 գույք: Օտարերկրացիների հետ կատարված գործարքներում միայն 3-3.5 տոկոսն է, որ երկու կողմն էլ՝ և՛ գնորդը, և՛ վաճառողը օտարերկրացիներ են: Օտարերկրացիներին հիմնականում հետաքրքրել (հիմա էլ մասամբ հետաքրքրում) են բնակարանները՝ բազմաբնակարանային շենքերում, առանձնատները և հողը: Այս տարի նրանք գնել են 321 բնակարան, վաճառել՝ 536-ըԲնակելի առանձնատներ գնել են 165 հատ, վաճառել՝ 268-ը: Նույն համամասնությունն է նաև հողի շուկայում: Օտարերկրացիները գնել են 151 հող-հողակտոր, վաճառել՝ 378: Ասենք, որ այս թվի մեջ ներառվում է նաև գյուղատնտեսական նշանակության հողերի գնում-վաճառքը: Հետևաբար կարելի է եզրակացնել, որ մեր գյուղատնտեսության ոլորտում նրանց ներգրավվածության ծրագրերը ևս կրճատվում են:

Մեր աշխարհասփյուռ ազգ լինելու պարագային բարդ չէ ենթադրելը, որ անշարժ գույքի շուկայում գործարք կատարող «օտարերկրյա քաղաքացիների» նկատելի հատվածը մեր հայրենակիցներ են: Սա պարզ է դառնում, երբ դիտարկում ես, թե որ երկրների քաղաքացիների մասին է խոսքը: Բնականաբար, ամենամեծ քանակով գործարքներ (թե՛ գնում, թե՛ վաճառք) կատարում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները: Նրանց մասնակցությամբ այս տարի գրանցվել է գնման 502 գործարք: Իսկ վաճառքի գործարքների թիվն ավելի մեծ է՝ 949: Իհարկե, կարելի է ընդգծել, որ ԱՄՆ և Եվրամիության անդամ երկրների քաղաքացիները մի փոքր ավելի շատ են անշարժ գույք գնել, քան վաճառել: ԱՄՆ քաղաքացիներն, օրինակ, գնել են 80, վաճառել՝ 52 գույք: Եվրամիության անդամ երկրների քաղաքացիների գործարքների վիճակագրությունը «հուշում է» հետևյալ թվերը՝ գնել են 55 գույք, վաճառել՝ 46-ը: Բայց այս թվերն ամենևին էլ համադրելի չեն ՌԴ քաղաքացիների մասնակցությամբ գրանցված գործարքների քանակի հետ: Ճիշտ այնպես, ինչպես Իրանի քաղաքացիների գործարքների ցուցանիշները: Տարօրինակ համընկմամբ Իրանի քաղաքացիները այս տարի գնել են 32 գույք և վաճառել ճիշտ նույն քանակի գույք: Ասենք, որ այլ պետությունների քաղաքացիներ համարյա չկան: Մի քանի տասնյակ գործարք կատարել են ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիները: Իսկ «Այլ պետությունների քաղաքացիներ» անվամբ հաշվառման պարագային խոսքն ավելի փոքր թվերի մասին է:

Փոքր թվերից խոսելիս տեղին է ավելացնել, որ մեր անշարժ գույքի շուկան օտարերկրացիներին լայն իմաստով չի հետաքրքրում: Հուլիս ամսին գրանցված գործարքների միայն 1.8 տոկոսն է կատարվել նրանց մասնակցությամբ: Այնպես, որ մեր արտասահմանցի հայրենակիցներին մեր անշարժ գույքի շուկա հրավիրելու կոչերն արձագանք չունեցան:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

 

տնտեսություն Արա Գալոյան անշարժ գույքի շուկա խմբագրի ընտրանի

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին