f

Անկախ

Պատվովճարներ` 20 տիտղոսակիր մարզիկների համար


ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկով` Հայաստանի  Հանրապետության կառավարության 2015 թվականի  օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ,  ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի  հանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում  մշտապես չբնակվող Օլիմպիական խաղերի և շախմատի  համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները և մրցանակակիրները, Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային  Միության հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական  խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ  օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի,  շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում  (նաև թիմային) չեմպիոն դարձած մարզիկներն այսուհետ  կստանան ամսական պատվովճարներ: Որոշումն ընդունվել է  Կառավարության սեպտեմբերի 10-ի նիստում:

Նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացի  հանդիսացող տիտղոսակիր մարզիկները պատվովճար չեն  ստացել հանրապետությունում մշտապես չբնակվելու  պատճառով: Բացի այդ, որոշմամբ պատվովճար է սահմանվել  աշխարհի թիմային առաջնության հաղթողների համար.  մասնավորապես` շախմատի աշխարհի առաջնության թիմային  չեմպիոն Հայաստանի Հանրապետության հավաքականի 5  մարզիկ կստանա պատվովճար: Ընդհանուր առմամբ, ծրագրի  շահառուների ցանկում ընդգրկվել է Հայաստանի  Հանրապետության քաղաքացի հանդիսացող,  սակայն   ՀՀ-ում  մշտապես չբնակվող 15 մարզիկ (16 մրցանակային տեղ՝  Յուրի Սարգսյանը և՛ Օլիմպիական  խաղերի  2-րդ  մրցանակակիր է, և՛ աշխարհի չեմպիոն) և շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն 5 մարզիկ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015  թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն  որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ Կառավարության որոշմամբ` պետությունը ևս մեկ անգամ  կարևորում է սպորտի զարգացումը և տիտղոսակիր մարզիկների նվաճումները` անկախ այն հանգամանքից նրանք մշտապես բնակվում են ՀՀ-ում, թե ոչ, քանի որ նրանք, հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո, բարձր են պահել Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության պատիվը և այսօր էլ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

Կից` Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային  օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային  Միության հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական  խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ  օլիմպիական մարզաձևերից շախմատի աշխարհի  առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ցանկը.

 

 

Ցուցակ

N

Անուն, ազգանուն

Զբաղեցրած տեղը

Պատվովճարի ամսական չափը հազար դրամ

 

Օլիմպիական խաղեր

1

Էդուարդ Ազարյան

1-ին տեղ

200,000.00

 

2

Արմեն Նազարյան

1-ին տեղ

200,000.00

 

3

Էդուարդ Միքայելյան

2-րդ տեղ

140,000.00

 

4

Յուրի Սարգսյան

2-րդ տեղ

140,000.00

 

5

Արմեն Մկրտչյան

2-րդ տեղ

140,000.00

 

6

Միհրան Հարությունյան

2-րդ տեղ

140,000.00

 

7

Սոս Հայրապետյան

3-րդ տեղ

100,000.00

 

8

Յուրի Պատրիկեև

3-րդ տեղ

100,000.00

 

9

Հրաչիկ Ջավախյան

3-րդ տեղ

100,000.00

 

10

Գևորգ Դավթյան

3-րդ տեղ

100,000.00

 

Շախմատի համաշխարհային օլիմպիադա

11

Վլադիմիր Հակոբյան

1-ին տեղ

200,000.00

 

12

Սերգեյ Մովսիսյան

1-ին տեղ

200,000.00

 

Աշխարհի առաջնություն

13

Նշան Մունչյան

1-ին տեղ

100,000.00

 

14

Արայիկ Գևորգյան

1-ին տեղ

100,000.00

 

15

Դեվիդ Սաֆարյան

1-ին տեղ

100,000.00

 

16

Յուրի Սարգսյան

1-ին տեղ

100,000.00

 

Շախմատի աշխարհի թիմային առաջնություն

17

Լևոն Արոնյան

1-ին տեղ

100,000.00

 

18

Վլադիմիր Հակոբյան

1-ին տեղ

100,000.00

 

19

Ռաֆայել Վահանյան

1-ին տեղ

100,000.00

 

20

Գաբրիել Սարգսյան

1-ին տեղ

100,000.00

 

21

Ռոբերտ Հովհաննիսյան

1-ին տեղ

100,000.00

ԿԳՄՍ նախարարություն Պատվովճարներ մարզիկներ

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին