f

Անկախ

Սուրբ Վալենտինն աստիճանաբար զիջում է Սուրբ Սարգսին


Սուրբ Վալենտինի օրը կաթոլիկ եկեղեցու տոն է: Եվրոպայում XIII դարից սկսած, ԱՄՆ ում`  1777-ականներից, իսկ Ռուսաստանում` 1990-ականներից այն նշվում  է փետրվարի 14-ին: Հայաստանում այդ օրը տոնում են վերջին տասնամյակում, սակայն Հայ առաքելական եկեղեցու ջանքերով վերջին տարիներին արմատավորվում և համատարած է դառնում Սուրբ Սարգսի տոնը:

Սուրբ Վալենտինն ապրել է III դարում, Հռոմեական կայսրությունում: Այդ ազատամիտ ճգնավոր եպիսկոպոսը համոզված էր, որ սերն ամենակարևորն է մարդու համար, և պատրաստ էր իր կյանքն ու հոգևոր դասը վտանգելով` կատարել գաղտնի պսակադրություններ:  Սակայն կաթոլիկ եկեղեցու սուր աչքից դա չի վրիպում, և մի օր նրա գործունեությունը բացահայտվում է: Եպիսկոպոսին մահապատժի են ենթարկում, իսկ հետագայում նույն եկեղեցին նրան սրբերի շարքն է դասում:

Աղբյուրները վկայում են, որ Վալենտինի բանտարկությունը և սպանությունը  պայմանավորված էր հատկապես այն հանգամանքով, որ հռոմեացի կայսրը չէր թույլատրում իր լեգեոնների զինվորներին ամուսնանալ, իսկ Վալենտինը գաղտնի ամուսնացնում էր սիրահարներին: Նրա կախաղանի օրը` փետրվարի 14-ը, համընկնում է հռոմեական տոնի` սիրո աստվածուհի Յունոնայի օրվա հետ, և այդ օրվանից մարդիկ փետրվարի 14-ը հիշում են  որպես Սուրբ Վալենտինի կամ սիրահարների օր:

Եվրոպայում և Ամերիկայում Վալենտինի տոնի կապակցությամբ հունվար-փետրվար ամիսներին աշխուժանում է մանրածախ առևտուրը` ապահովելով կոնֆետների, զարդերի, ոսկյա իրերի վաճառքի ծավալների աճ: Օրինակ` անցյալ տարի, միջին վիճակագրական տվյալներով, սովորական ամերիկացին Սուրբ Վալենտինի օրվա առթիվ ծախսել է մոտ 115 դոլար, 2010-ին այդ ցուցանիշը կազմել է 103 դոլար:

Հայաստանում այդ օրերին աշխուժանում է հատկապես ծաղկի բիզնեսը: Գները զգալիորեն բարձրանում են, սակայն պահանջարկը դրանից չի նվազում: Հայաստանում որոշ քահանաներ համոզված են, որ Սուրբ Վալենտինի օրը նշելու ավանդույթը չի վերանում, քանի որ բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներն ամեն ինչ անում են դա պահելու համար: Իսկ, օրինակ, Ուզբեկստանն այս տարի չեղյալ է հայտարարել բոլոր համերգներն ու միջոցառումները, որոնք նախատեսված էին Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ: Ուզբեկ կատարողներին սիրահարների օրվա համերգներին մասնակցելու բանավոր արգելք է տրվել:

Սիրահարների այգում կատարած փոքրիկ հարցախույզից պարզ դարձավ, որ շատ հայ պատանիներ ու երիտասարդներ նախընտրում են նշել հենց Սուրբ Սարգսի տոնը: «Մեր տանն ավանդույթ է Սուրբ Սարգսի տոնը նշելը,- ասաց 22-ամյա Ալինան,- իսկ Վալենտինը հայկական տոն չէ, ինչու՞ պետք է նշենք, մանավանդ որ նման տոն ունենք: Այդ օրն անպայման կգնանք եկեղեցի, օրհնված բլիթներ կբերենք, ընկերներով կնշենք»:

Ավագ դպրոցի աշակերտուհի, 15-ամյա Թամարան ևս ասում է, որ իր համար հայկական տոները, այդ թվում նաև Սուրբ Սարգսի տոնը, շատ ավելի հոգեհարազատ են: Ասում է, որ իրենք դպրոցում Սուրբ Սարգսի տոնին աղի բլիթներ են պատրաստում և բաժանում 8-րդ դասարանից բարձր աշակերտներին: Նա հավատում է աղի բլիթ ուտելու օրը տեսած երազին: «Ես նոր դպրոց եմ տեղափոխվել և այնտեղ պատահաբար հանդիպել եմ այն տղային, որին անցյալ տարի աղի բլիթի երազի ժամանակ տեսել էի,- պատմեց նա:- Իհարկե, այն ժամանակ նա ինձ համար անծանոթ էր, և տեսնելով շատ զարմացա»:

Մի քանի սիրահար զույգեր էլ ասացին, որ իրենց համար հոգեհարազատ է Վալենտինի տոնը:  Մի երիտասարդի կարծիքով` Սուրբ Սարգիսը դեռևս նոր է և չի հասցրել «մոդայիկ դառնալ»: Մեկ ուրիշ  սիրահար զույգ էլ այդ կարծիքին էր. Սուրբ Սարգիսը դեռևս լուրջ «մրցակից» չէ Սուրբ Վալենտինի տոնին: Մի քանիսն էլ նշեցին, որ օգտվելով առիթից` տոնելու են երկուսն էլ:

Սակայն փաստն այն է, որ տարեցտարի հայ երիտասարդների շրջանում ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում Սուրբ Սարգսի տոնը: Այդ օրը տեղի են ունենում մի շարք միջոցառումներ, սրճարաններն ու բարերը լեփ-լեցուն են լինում: Այս տարի ևս նախատեսված են տոնական միջոցառումներ: Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվելու է պատարագ, որից հետո` երիտասարդների օրհնության կարգ: Այդ օրը Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիները բաց են լինելու մինչև երեկոյան ժամը 21.00-ը:

 

Սուրբ Վալենտին Սուրբ Սարգիս Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Նոր տեսանյութ՝ հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկայից
«Ժողովուրդ». Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել
«Հրապարակ». Ինչ առաքելությամբ է կամավորագրվել Օմարի արծիվ-Նավակ ճոճողը
«Ժողովուրդ». ՌԴ-ն ընդունեց ի գիտություն․ ի՞նչ արձագանքի սպասենք
«Հրապարակ». Արայիկ Հարությունյանի նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ
ՊՆ. Վաղվանից առաջնագծից տեղեկություն կտրամադրվի քարտեզների կիրառմամբ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ
ԱՀԿ-ն աշխարհում COVID-19-ի  օրական դեպքերի նոր հակառեկորդ է արձանագրել
Երեխաները 1,5 անգամ շրջապատին ավելի շատ են կորոնավիրուսով վարակում, քան մեծահասակները
Հարավային Կորեայի  ԶԼՄ-ները  հայտնում են Կիմ Չեն Ընի կնոջ հնարավոր մահապատժի մասին
ԱՀԿ. Աշխարհը հասել է համաճարակի կրիտիկական կետին
Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին
Անհայտ անձինք սպառնում են գլխատել ֆրանսիական Բրոնի քաղաքի քաղաքապետին
«Փեթակ» տոնավաճառը վերաբացվել է. տեղի վարձավճարները կզեղչվեն
Հաղթելու ենք ու Ալիևին իր շրջապատով նիդերլանդահայերն ասելու են «Բարի գալուստ Հաագա». Տիգրան Բալայան
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն անվտանգության տագնապ է հայտարարել. ահաբեկչական հավանական հարձակումների վերաբերյալ հավաստի տեղեկություններ են ստացվել
Գուգարք գյուղում այրվել է մոտ 2 տ անասնակեր
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած
Արցախի նախագահի հայտնի նամակից հետո ժամանակն է ներկայացնել իրերի ԻՐԱԿԱՆ վիճակը. Ռուբեն Մելիքյան
The National Interest. Թուրքիան երկարաձգում է արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում
AFP. Թուրքիայի հայ համայնքը ճնշման տակ է Ղարաբաղյան հակամարտության պատճառով
Նստել և սպասել, թե երբ են քեզ և ընտանիքդ սպանելու, ունեցվածքդ ոչնչացնելու. պետք է հասկանալ, որ սա էքզիստենցիալ գոյության պայքար է. Զոհրաբ Մնացականյան
Ադրբեջանն ակտիվորեն տարածում է հայ գերիների տեսանյութերը. Կարմիր խաչը զբաղվում է դրանցով
Այսօր Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին զինվորագրված կամավորականների առաջին ջոկատներին ճանապարհեցինք. Համբարձում Մաթևոսյան
Կեսօրին թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը. այս պահին Մարտակերտի վրա կիրառվում է ռազմական ավիացիա
Ավելին
Ավելին