f

Անկախ

Ալկոհոլային թունավորման նոր դեպքեր կլինեն. մահվան պատճառ դարձած վտանգավոր սպիրտը դեռ շրջանառվում է. Yerevan.Today (տեսանյութ)


Տասն օր առաջ Արմավիրում և Երևանում  մասսայական թունավորման դեպքով տուժած 49 անձանցից մեկը 42 տարեկան կին է։ Երկու շաբաթ առաջ շտապօգնության ահազանգով Հերացու անվան թիվ մեկ կլինիկա տեղափոխված կինը կուրացել  է, ունի ախտահարված օրգաններ, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր, բայց շարունակում են պայքարել կյանքի համար: Այս մասին հայտնում է Yerevan.Today կայքը։

Ըստ կայքի՝ հիվանդանոցի աշխատակիցները խիստ անհանգստացած են․ բացի այն, որ մահաբեր մեթանոլն ագրեսիվ թույն է ու չունի իր հակաթույնը, պարզվում է՝ բժշկության մեջ չկա նաև թունավորման դեպքի համար որոշակի ընթացակարգ: Թունավոր տեխնիկական սպիրտի շրջանառությունը կանխված չէ, հայտնի չէ սկզբնաղբյուրը:  Մասնագետների կարծիքով՝ սպասվում է, որ նույն թունավոր սպիրտից պատրաստված ալկոգելից առաջիկայում կգրանցվեն թունավորման նոր ծանր դեպքեր:

Այս մասին խոստովանում է նաև թունավորման դեպքով կալանավորված Ավետիք Վարդանյանի փաստաբան Վարդգես Գևորգյանը, որը Yerevan.Today-ին տված հարցազրույցում պատմել է, թե քանի անգամ է իր պաշտպանյալը գնել այդ սպիրտից ու դրանից ալկոգել պատրաստել. նշանակում է՝ այդ ալկոգելը դեռևս շուկայում է ու տարածվում է լայնորեն:

«Նույն անձից մի քանի անգամ ձեռք է բերել, ինքը զբաղվում է նաև ալկոգելերի արտադրությամբ, ձեռք է բերել նաև օգտագործման համար: Այդ մեկ տոննան, որ ինքը ձեռք է բերել, վաճառել են Արշակ Արշակյանին, դա այդ մի դեպքն է, որ ինքը վաճառքով է զբաղվել: Այն քանակությամբ սպիրտը, որն ինքը վերավաճառել է Արշակ Արշակյանին, ինքն իմացել է, թե դա խմելու համար պիտանի սպիրտ է»,- պատմել է փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ալկոհոլային թունավորում Տեսանյութ խմբագրի ընտրանի

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին