Շատ վատ է, եթե ալկոգել է պատրաստվել այդ սպիրտից։ Այսօր բոլոր դպրոցներին ստիպել են ալկոգել պահեստավորել, մի քանի օրից սկսվում են դասերը և երեխաներին աջ ու ձախ պարտադրելու են այդ ալկոգելերով մշակել ձեռքերը, տարբեր ալկոհոլ պարունակող նյութերով մշակել սեղանները։ Իսկ եթե դրանցից մի մասը պարունակի մեթիլ սպիրտ, ի՞նչ ենք անելու։
Կոչ եմ անում համապատասխան մարմիններին.
Ստուգել դպրոցների կողմից գնված ալկոգելերի անվտանգությունը,
Չպահանջել աշակերտներից իրենց հետ դպրոց բերել ալկոգելեր մինչև վտանգավոր արտադրանքը չհայտնաբերվի և չհանվի վաճառքից,
Իրազեկել բնակչությանը ստուգված և անվտանգ ապրանքատեսակների մասին։