Թենիսի ԱՄՆ բաց առաջնության 2020-ի չեմպիոնն ավստրիացի Դոմինիկ Տիմն է:
Նյու Յորքում ընթացող ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Ավստրիայից Դոմինիկ Տիմ և Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևը: Զիջելով առաջին երկու սեթերում Տիմը` կարողացավ հաղթել հաջորդ երեքում` 2:6, 4:6, 6:4, 6:3, 7:6 հաշվով:
27-ամյա Դոմինիկ Տիմը դարձավ առաջին ավստրացի թենիսիստը, որը դարձել է ԱՄՆ-ի Բաց առաջնության չեմպիոն:
US Open-ում չեմպիոնության համար Տիմը կստանա 3 միլիոն դոլար: US Open-ի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն դոլար է։